Հայտնի թուրք գրող Չեթին Ալթանի որդին բանտում գիրք է գրում Հայոց ցեղասպանության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

Հայտնի թուրք գրող Չեթին Ալթանի որդին բանտում գիրք է գրում Հայոց ցեղասպանության մասին

15:37 07.09.2018

Թուրք հանրահայտ գրող, հրապարակախոս, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, քաղաքական բանտարկյալ Չեթին Ալթանի (մահացել է 2015 թ.) որդին՝ Ահմեդ Ալթանը, որ նույնպես հայտնի է իր քաղաքական ընդդիմադիր հայացքներով, գիրք է գրում Հայոց ցեղասպանության մասին: Թուրքական մամուլը հաղորդում է, որ  գրող Ահմեդ Ալթանը շարունակում է աշխատել իր «Օսմանյան քառյակ» վիպաշարի վրա, որի 4-րդ՝ եզրափակիչ հատորը նվիրված է Հայոց ցեղասպանության նկարագրությանը: Ահմեդ Ալթանն իր գիրքը գրում է թուրքական բանտում. նա ձերբակալվել է 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով, մինչ այդ Թուրքիայում բազմիցս հետապնդվել է իր հոդվածների, քաղաքական հայացքների և իրավապաշտպան պայքարի համար: Նա և իր եղբայրը՝ սյունակագիր  և քաղաքական-տնտեսական  լրագրող Մեհմեդ Ալթանը, Թուրքիայում հայտնի են «Ալթան եղբայրներ» հավաքական անունով, ինչը նշանակում է ազատ խոսքի պաշտպանություն և կառավարությանն ուղղված քննադատություն:

Հաղորդվում է, որ Ահմեդ Ալթանն իր այս պատմական շարքի վրա աշխատում է 20 տարուց ավելի, իսկ գրքում ներառված հատվածը՝ Հայոց ցեղասպանության մասին, նվիրված է Գալիպոլիի մարտին և հայությանն առնչվող դեպքերին:

Ահմեդ Ալթանը Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին խոսող մտավորականներից է, ունի հայ ընկերներ, որոնցից է  լեզվաբան, փիլիսոփա Սևան Նշանյանը, որը նույնպես բազմիցս բանտարկվել է: Վերջինս Ահմեդ Ալթանի մասին ասել է. «Ահմեդը  հայտնի լրագրող է: Եթե  Թուրքիայում տասը ազատ ու անկախ մտածող և արտահայտվող մարդ կա, մեկն Ահմեդ Ալթանն է: Քառասուն տարի է՝ ճանաչում եմ, միշտ վիճում ենք, այնքան էլ լավ չենք իրար հետ,  բայց  մեծ հարգանք ունեմ իր հանդեպ, քաջ ու ազատ է: Նա Թուրքիայի ամենաարժեքավոր մարդկանցից մեկն է: Եվ մենակ է: Ոչ մի խմբի չի հարում: Մամուլն էլ մենակ է թողել նրան, անունը չի երևում: Սա մեծ անարդարություն է ազատ մտածող մարդու հանդեպ»:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP