Աջափնյակում 2023թ․ մայիսին կատարված զենքի գործադրմամբ խուլիգանության, սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+22.09 oC

Աջափնյակում 2023թ․ մայիսին կատարված զենքի գործադրմամբ խուլիգանության, սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ

18:05 19.03.2024

Ավարտվել է Կոտայքի մարզի մի շարք բնակիչների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն, Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու և վերջինիս ավտոմեքենան վնասելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ մայիսի 19-ին’ ժամը 08:30֊ի սահմաններում, Կոտայքի մարզի 22, 37, 34 և 31–ամյա բնակիչները, վերջինիս և Երևանի 42–ամյա բնակչի միջև ունեցած տարաձայնությունների պատճառով առաջացած վիճաբանության կապակցությամբ, 42–ամյա տղամարդուց վրեժ լուծելու և վերջինիս պատկանող «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան վնասելու դիտավորությամբ, մի խումբ այլ անձանց հետ, գնալով Երևան քաղաքի Բաշինջաղյան-Պարսեղով փողոցների խաչմերուկի մոտ, սպասել են 42–ամյա տղամարդուն:

Ժամը 08:50-ի սահմաններում, վերջինս Պարսեղով փողոցում գտնվող տնից իր վերոնշյալ ավտոմեքենայով մոտեցել է Բաշինջաղյան-Պարսեղով փողոցների խաչմերուկին, որի ընթացքում, հանցակիցների միջև նախապես կատարված դերաբաշխման համաձայն, 22–ամյա երիտասարդը՝ «Տոյոտա Պլատզ», իսկ 34–ամյա տղամարդը՝ «Վազ 21 214» մակնիշի ավտոմեքենաներով արգելափակել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը։

Այնուհետև Կոտայքի մարզի 22, 37 և 34–ամյա բնակիչները, մի խումբ անձանց հետ, որոնցից մեկը եղել է մահակով, մոտեցել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենային և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հարակից տների բնակիչների և փողոցում գտնվող անձանց անդորրը խախտելով, մահակով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել հիշյալ ավտոմեքենային։ Այդ ընթացքում 31–ամյա տղամարդը, իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դուրս է եկել «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայից և 42–ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կրած «Сайга МК» մոդելի 5,45 տրամաչափի որսորդական ակոսափող կարաբինից կրակոցներ է արձակել վերջինիս և նրան պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։ Սակայն 42–ամյա տղամարդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Հիշյալ անձանց կողմից հասարակության նկատմամբ ցուցաբերած անհարգալից գործողությունների հետևանքով խախտվել է փողոցի երթևեկությունը, վնասվել է 42–ամյա տղամարդուն պատկանող «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վերջինիս պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։ 42–ամյա տղամարդուն պատճառվել են առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22, 34 և 37–ամյա տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 31–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշված 4 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Միջադեպի մյուս մասնակիցների մասով նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP