Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2023 թվականի կլիմայի փոփոխության ցուցանիշների գրանցած նոր ռեկորդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2023 թվականի կլիմայի փոփոխության ցուցանիշների գրանցած նոր ռեկորդները

22:11 20.03.2024

Գրանցվել են օվկիանոսի ջրի ջերմության և ծովի մակարդակի բարձրացման նոր ռեկորդներ, ինչպես նաև Անտարկտիդայի սառցադաշտերի և լեռնային սառցադաշտերի նահանջի նոր ռեկորդներ․

էքստրեմալ եղանակը խաթարում է սոցիալ-տնտեսական զարգացումը,

անցումը վերականգնվող էներգիային հույս է ներշնչում,

կլիմայական անգործության արժեքն ավելի բարձր է, քան կլիմայական գործողությունների համար պահանջվող ծախսերը։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) 2024 թվականի զեկույցը ցույց է տալիս, որ ջերմոցային գազերի մակարդակի, օդի ջերմաստիճանի, օվկիանոսի ջրի ջերմության և թթվայնացման, ծովի մակարդակի բարձրացման, Անտարկտիդայի ծովի սառույցի և սառցադաշտերի նահանջի նախկին ռեկորդները գերազանցվել են 2023 թվականին:

Ջերմային ալիքները, ջրհեղեղները, երաշտները, անտառային հրդեհները և արագորեն ուժգնացող արևադարձային ցիկլոնները հսկայական ավերածություններ են առաջացրել՝ խարխլելով միլիոնավոր մարդկանց ամենօրյա կյանքը և պատճառելով միլիարդավոր դոլարների տնտեսական կորուստներ:

ՀՕԿ-ի գլոբալ կլիմայի վիճակի մասին 2023 թվականի զեկույցը հաստատեց, որ 2023 թվականը եղել է ամենատաք տարին՝ գլոբալ միջին ջերմաստիճանը 1․45°C-ով բարձր է եղել նախաարդյունաբերական ժամանակաշրջանի միջին ջերմաստիճանից: Ինչպես նաև ունեցել ենք ամենատաք տասնամյակը:

«Մենք երբեք այսքան մոտ չենք եղել, կլիմայի փոփոխության Փարիզի համաձայնագրի 1․5°C-ի աճի ոչ ցանկալի սահմանին»,- ասել է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն։

ՀՕԿ համայնքը Կարմիր Ահազանգ է հնչեցնում աշխարհին:

«Կլիմայի փոփոխությունը շատ ավելին է, քան ջերմաստիճանը: Այն, ինչին մենք ականատես եղանք 2023 թվականին, հատկապես օվկիանոսի աննախադեպ ջերմացման, սառցադաշտերի նահանջի և Անտարկտիդայի ծովի սառույցի կորստի հետ կապված, առանձնահատուկ անհանգստության տեղիք է տալիս», – ասել է Սելեստե Սաուլոն:
2023 թվականին օվկիանոսի գրեթե մեկ երրորդը ազդեցություն է կրել ծովային ջերմային ալիքներից՝ հանգեցնելով կենսական էկոհամակարգերի և սննդի համակարգերի վնասի: Ըստ նախնական տվյալների, սառցադաշտերը կրել են սառույցի ամենամեծ կորուստը (1950 թվականից ի վեր), որը պայմանավորված է Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում և Եվրոպայում դրանց ինտենսիվ հալքով։ Անտարկտիդայի ծովի սառույցի մակերեսը նվազագույնի է հասել պատմության ընթացքում։

«Կլիմայական ճգնաժամը որոշիչ մարտահրավեր է, որին բախվում է մարդկությունը և սերտորեն փոխկապակցված է տնտեսական անհավասարության ճգնաժամի հետ, ինչի վկայությունն է աճող պարենային անապահովությունը, բնակչության տեղահանումը և կենսաբազմազանության կորուստը» – ասաց Սելեստե Սաուլոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

08:30 21.06.2025

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

Հունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:41 20.06.2025

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

23:36 20.06.2025

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

23:24 20.06.2025

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

Իրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...

BACK_TO_TOP