16:36 07.09.2018
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական հիմնական ցուցանիշները, շարժընթացն ու արդյունքները՝ 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների համադրությամբ:
Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում ՀՀ իրավասու մարմինների վարույթներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը և հարուցված քրեական գործերը ավելի քան կրկնակի գերազանցել են 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում նախապատրաստվել է առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներով 380 նյութ, որից 286-ով հարուցվել է քրեական գործ, ապա 2018թ. նույն ընթացքում նախապատրաստվել է 786 նյութ, որից 579-ով հարուցվել են քրեական գործեր: Այս ցուցանիշը վկայում է մի կողմից նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում հասարակության դրսևորած նախաձեռնողականության և հետևողականության, ընդհանուր առմամբ՝ կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության մակարդակի աճի, իսկ մյուս կողմից՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների միջև գործակցության, ընդհանուր աշխատանքի արդյունավետության կտրուկ բարձրացման մասին:
Նախաքննական մարմինների վարույթում 2018թ. առաջին կիսամյակում քննվել է ընդհանուր 947 քրեական գործ, որից ավարտվել է 276-ի վարույթը: Դրանցից 78 քրեական գործ՝ 150 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
2017թ. նույն ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված ընդհանուրը 610 քրեական գործից ավարտվել է 269 գործի վարույթ, որոնցից 69-ը՝ 117 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Համեմատությունը վկայում է, որ 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն ավելացել է 337-ով կամ 55.4%-ով, դատարան ուղարկված քրեական գործերի թիվը՝ 9-ով կամ 13%-ով: Նշված ցուցանիշը վկայում է նախաքննության մարմինների և մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների ծանրաբեռնվածության զգալի ավելացման մասին, ինչպես նաև այս գործերով քննությունների լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը, ապացույցների լիարժեքությունն ապահովելու, կոռուպցիոն մեխանիզմների կամ շղթաների, դրանցում ներգրավված պաշտոնատար անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու հարցում վարույթն իրականացնող մարմինների կողմից դրսևորվող առավել մեծ հետևողականության:
2018թ. առաջին կիսամյակի ընթացքում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդում է իրականացվել 400, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 195 անձի նկատմամբ: Այսինքն՝ 2017թ. 1-ին կիսամյակի համեմատ կոռուպցիոն հանցագործությունների ենթադրյալ կատարման համար քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվն ավելացել է 205-ով կամ 105%-ով: Ընդ որում ՝ եթե 2017թ. 1-ին կիսամյակում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված 195 անձանցից 35-ը կամ 18%-ն է գտնվել նախնական կալանքի տակ, ապա 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում՝ 400 անձանցից 38-ը կամ 9.5%-ը: Կոռուպցիոն հանցագործությունների առերևույթ կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը փաստացի գրեթե կրկնակի ավելի քիչ կիրառվելու հանգամանքն առաջին հերթին պայմանավորված է խափանման միջոց կալանավորման պրակտիկան արմատապես փոփոխության ենթարկելու հարցում ՀՀ գլխավոր դատախազության կողմից որդեգրված քրեական նոր քաղաքականությամբ, որն արտացոլվել է ՀՀ դատախազության այս տարվա հունիսի 12-ի կոլեգիայի նիստին ընդունված որոշումներում:
2017թ. առաջին կիսամյակում ՀՀ դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 46 գործ՝ 100 անձի վերաբերյալ: 2018թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է` 69 քրեական գործ (50%-ով ավելի) 127 անձի (27%-ով ավելի) վերաբերյալ: Դրանցից 58-ով դատապարտվել է 101 անձ, որից 36-ը՝ ազատազրկման (2017թ.1-ին կիսամյակ՝ 19-ը), 47-ը՝ տուգանքի (2017թ.1-ին կիսամյակ՝ 38), 1-ը՝ հիմնական այլ պատժի, իսկ 17-ի պատիժը պայմանականորեն չի կիրառվել (2017թ.1-ին կիսամյակ՝ 12-ի):
Ըստ հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող առանձին հանցատեսակների՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քրեական շարժընթացը կներկայացվի առաջիկայում:
13:58 07.07.2025
Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը. այն կշարունակվի 12 օրՍյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ […] ...
13:50 07.07.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում։ ...
13:42 07.07.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակովԵրևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով ամիսներին իրականացվել է գործող առանձնացված գոտիների շարունակականության ապահովում Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով հասարակական տրանսպորտի անարգել երթևեկը դեպի «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով։ Այս նախագծով մի շարք խաչմերուկներում տեղի են ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակն է, նշված փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրմամբ […] ...
13:33 07.07.2025
Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունըՄեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...
13:26 07.07.2025
Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայությունՍևանալճում հուլիսի 1-ից լողասեզոնը բացվել է. փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր մանրամասներ են ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:12 07.07.2025
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ինՇառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին զեկուցել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Աշխարհահռչակ շանսոնյեի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Երևանի Ազնավուրի հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում: ...