Կրեմլում կարծում են, որ Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությանը հրավիրել է միակողմանիորեն՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կարծիքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+16.09 oC

Կրեմլում կարծում են, որ Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությանը հրավիրել է միակողմանիորեն՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կարծիքը

23:08 20.03.2024

ՀՀ Ազգային ժողովը ձայների 57 կողմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ձեռնպահ են  քվեարկել։ Այդ փաստաթղթով կարգավորվում են դիտորդական առաքելության գործառույթները, դիտորդներին անձեռնմխելիություն է տրամադրվում։ Համաձայանգիրը ներկայացնող փոխարտգործնախարարը հայտարարել է, որ եվրոպական առաքելության տեղակայումը Հայաստանում միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը։ Իսկ ահա Կրեմլում խորհրդարանի այսօրվա որոշմանն այլ գնահատական են տվել: Թեմային անրադարձել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ի՞նչ է ասել Պոսկովը: «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:

«Դմիտրի Պեսկովն ասել է, որ այս առաքելության արդյունավետությունն արժե կասկածի տակ դնել, քանի որ այն չի ճանաչվում ադրբեջանական կողմից, և հայկական կողմի որոշումը՝ այս առաքելությանը կարգավիճակ տալու վերաբերյալ նա անվանել է միակողմանի:

Իրականում առաքելության արդյունավետության մասին իսկապես կարելի է վիճել. Երևանում ևս շատերը կասկածի տակ են դնում առաքելության արդյունավետությունը,և դա հասկանալի է՝ հաշվի առնելով, որ առաքելությունը քաղաքացիական է, այսինքն՝  այդ մարդիկ իրենցից զինուժ չեն ներկայացնում, չեն կարող զսպել ադրբեջանական ագրեսիան, այլ ընդամենը մանդատ ունեն՝ արձանագրելու այն, ինչի ականատես են եղել և զեկուցել Բրյուսել ու իրենց մայրաքաղաքներ:

Եվ այսպես, եթե կարելի է իսկապես խոսել առաքելության արդյունավետության մասին, ապա տարօրինակ է թվում Դմիտրի Պեսկովի այն գնահատականը, որի համաձայն՝ Ադրբեջանը ևս պետք է իրավունք ունենա մասնակցել Հայաստանի տարածքում այդ առաքելությունը տեղաբաշխելու կամ չտեղաբաշխելու հարցի վերաբերյալ այդ քննարկումներին:

Իրականում Ադրբեջանը որևէ  իրավունք չունի նման հարցերին միջամտելու, քանի որ մինչ այդ դիտորդները տեղաբաշխվել են  միջազգայնորեն ճանաչված Հայաստանի սուվերեն տարածքում»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչո՞վ են Բաքվում հիմնավորում իրենց վստահությունը առ այն, որ այս դիտորդական առաքելությունը տեղաբաշխելուց առաջ իրենցից պետք է թույլտվություն հարցնեին: Սահմանային միջադեպերը իսկապես ավելի հազվադեպ են դարձել: Կարո՞ղ ենք ասել, որ դա եվրոպացի դիտորդների տեղաբաշխման հետևանք է:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է դարձել վերջին 20 տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորկի վնասը

23:59 12.05.2024

Հայտնի է դարձել վերջին 20 տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորկի վնասը

Մայիսի 11-ի ուժեղ մագնիսական փոթորիկը միայն փոքր խափանումներ է առաջացրել էլեկտրացանցում, կապի համակարգերում և արբանյակներում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Մայիսի 11-ի առավոտյան SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետային ծառայության կայքը հայտնել է, որ ծառայության որակը վատացել է: Բայց, ի վերջո, փոթորիկը էական վնաս չի պատճառել։ ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (FEMA) և Էներգետիկայի նախարարությունը […] ...

Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով

23:46 12.05.2024

Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով

Ֆրանսիան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր շրջանի անցկացումը։ Այս մասին հայատարարություն է տարածել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը: «Ֆրանսիան ընդգծում է կողմերի՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ որպես այս գործընթացի հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ […] ...

Բժիշկը պատմել է, թե ինչպես է սխալ շնչառությունը վնասում թոքերը

23:34 12.05.2024

Բժիշկը պատմել է, թե ինչպես է սխալ շնչառությունը վնասում թոքերը

Մակերսային շնչառությունը, ծխելը, նստակյաց կենսակերպը կարող են նվազեցնել թոքերի հզորությունը: Այս մասին ասել է բժիշկ Նատալյա Սավիցկայան։ «Դա կարող է տարօրինակ թվալ, բայց մեզանից շատերը սխալ են շնչում. մակերեսային շնչառությունը, որն իրականացվում է միայն կրծքավանդակի շարժման միջոցով, թույլ չի տալիս թոքերին օգտագործել իրենց ողջ հզորությունը: Սա նվազեցնում է նրանց կարողությունները: Թոքերի լավ աշխատանքի համար անհրաժեշտ […] ...

Կատալոնիայում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

23:21 12.05.2024

Կատալոնիայում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Կատալոնիայի ինքնավար համայնքում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ տեղական ժամանակով ժամը 09:00-ին բացված ընտրատեղամասերը պետք է բաց մնային մինչև 20:00-ն: Սակայն գնացքի վթարի պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացառիկ դեպքերում թույլ է տվել որոշ ընտրատեղամասերում երկարաձգել քվեարկությունը։ Ժամը 18:00-ի դրությամբ մասնակցությունը հասել է գրեթե 46%-ի: Սպասվում է, որ ընտրությունների նախնական […] ...

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարին է փոխանցել Իսրայելի բանտերում խոշտանգումների վերաբերյալ փաթեթը

22:55 12.05.2024

ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարին է փոխանցել Իսրայելի բանտերում խոշտանգումների վերաբերյալ փաթեթը

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն Քաթարի մայրաքաղաքում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Կալինի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել մի փաթեթ, որը պարունակում է տեղեկություններ Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ կիրառված խոշտանգումների մասին։ Այս մասին ասվում է պաղեստինյան արմատական ​​շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Շարժման առաջնորդը թուրքական հետախուզության ղեկավարին է հանձնել […] ...

ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին կփոխարինի Անդրեյ Բելոուսովը

22:39 12.05.2024

ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին կփոխարինի Անդրեյ Բելոուսովը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարի պաշտոնում, որը նախկինում զբաղեցնում էր Սերգեյ Շոյգուն, առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը։ Այս մասին ասվում է Դաշնության խորհրդի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։ Նախորդ կառավարությունում Բելոուսովն աշխատել է որպես առաջին փոխվարչապետ։ 65-ամյա Բելոուսովը տարբեր ժամանակներում զբաղեցրել է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ տնտեսական հարցերով օգնականի, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի, ՌԴ […] ...

BACK_TO_TOP