17:17 07.09.2018
«Իդլիբում հարկավոր է հրադադար հայտարարել և դադարեցնել սիրիական այդ նահանգի վրա գրոհները»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում, տեղեկացնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ Իդլիբը լրջորեն տառապում է, և ռմբակոծությունը մեծ վտանգ է ներկայացնում նրանց համար:
«Ես նկատի ունեմ քաղաքացիական բնակչությանը, որովհետև այստեղ ներգաղթի ալիք է սկսում: Վերջիվերջո, բնակչությունը հայացքը սևեռել է մեր սահմանի վրա, նրանք կրկին կարող են սահմանին մոտենալ»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքերով՝ Թեհրանի հանդիպումը հանդիսանում է Աստանայի գործընթացի շրջանակում Իդլիբի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միակ տարբերակը:
«Զոհվել են մեր շատ զինվորներ, մենք շատ ջանքեր ենք ներդրել, բայց չնայած դրան՝ իրադրությունը տարբեր ռիսկերի է ենթարկվում: Իդլիբը ոչ միայն աշխարհաքաղաքական նշանակություն ունի Սիրիայի ապագայի համար, այլև ապահովում է Թուրքիայի անվտանգությունը»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ երկիրն այլևս չի կարող ընդունել սիրիացի փախստականներին, նա կոչ է արել 3 երկրներին համատեղ ջանքեր ներդնել՝ Իդլիբում խաղաղության հասնելու նպատակով:
Բացի դրանից՝ Էրդողանն անհանգստություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից «Սիրիայի ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու հարցի շուրջ»:
16:12 07.07.2025
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանըՊեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր […] ...
16:07 07.07.2025
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
16:00 07.07.2025
Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համարԹուրքիայի դատախազները նոր գործ են հարուցել ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով թուրքական Minute հրատարակությանը։ Նոր հետաքննության համար հիմք են հանդիսացել քաղաքական գործչի հայտարարությունները հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական […] ...
15:50 07.07.2025
Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթՇիրակի մարզի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում, պահում, ինչպես նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվել են կանեփի 163 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...
15:38 07.07.2025
Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունըՀուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։ Թիմային մարզաձևերի պատմության մեջ ռեկորդային […] ...
15:30 07.07.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի 39-ամյա բնակիչը պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեծամորցու կիսակառույց շինությունից և տնամերձ հողամասից հայտնաբերվել է մոտ 74 գրամ յուրահատուկ սուր հոտով կանեփանման զանգված։ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել […] ...