13:10 21.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 25-31-ը կիրականացնի «Թատերական շաբաթ» նոր ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Թատերական շաբաթ» ծրագիրն աննախադեպ իրադարձություն է հայաստանյան թատերական կյանքի ներկապնակում։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ, թատրոններում կիրականացվեն տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, հանդիպումներ, շրջայցեր դպրոցահասակ երեխաների համար։ Յուրաքանչյուր թատրոն առաջարկում է իր ծրագիրը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Կարևոր այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններ:
Նախարարի տեղակալը շրջայց է կատարել թատրոններում, ծանոթացել իրականացվելիք ծրագրերին և թատերական նախագծերին ու դրանք հանգամանորեն քննարկել տնօրենների հետ։
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում թատերական շաբաթը կմեկնարկի դերասանների հետ հանդիպումով
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին «Թատերական շաբաթվա» ծրագիրը ներկայացրել է տնօրեն Կարո Շահբազյանը։ Տնօրենի նշմամբ՝ թատրոնի անձնակազմը սիրով և մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում ընդունել դպրոցահասակ հանդիսատեսին․ «Արդեն բազմաթիվ զանգեր ենք ստացել, որոնք հավաքագրելով կազմում ենք խմբեր։ Ծրագիրը կմեկնարկի հայտնի դերասանների հետ հանդիպում-զրույցով, որի ժամանակ երեխաներին կներկայացվեն թատրոնի ժանրային առանձնահատկությունները՝ ինչպես է ստեղծվում ներկայացումը, ինչպես են ընտրվում գրական գործերը, և ինչպես են բեմականացվում դրանք։ Դպրոցականները կծանոթանան ռեժիսորի, բեմանկարչի, դերասանի, ռեժիսորի օգնականի, հագուստի ձևավորողի, թատերական դերձակի մասնագիտություններին, որից հետո հենց բեմի վրա՝ դերասանների կողքին, ներկա կլինեն բեմական փորձերին։ Հետնաբեմում երեխաները հնարավորություն կունենան տեսնելու բեմական տեխնիկան, դեկորացիաները, կապի միջոցները, այնուհետև կբարձրանան ձայնային և լուսային սարքավորումների բաժին, որտեղ էլ համապատասխան մասնագետները կներկայացնեն լուսաձայնային տեխնիկայի կառավարման ձևերը, որոնց միջոցով հանդիսատեսը վայելում է գունեղ ներկայացումներ»։
Կարո Շահբազյանի տեղեկացմամբ՝ երեխաներին սպասվում է անչափ հետաքրքիր կրթամշակութային էքսկուրսիա, ծանոթություններ և բացահայտումներ, որոնք անշուշտ կնպաստեն թատրոնի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։
Հանդիպում տիկնիկների զարմանահրաշ աշխարհում
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանը տեղեկացրել է, որ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում փոքրիկ հանդիսատեսը թատրոնում նախ կդիտի ներկայացում, ապա հնարավորություն կունենա այցելելու տիկնիկների զարմանահրաշ աշխարհ։
«Ներկայացումից հետո մեր աշխատակիցը հանդիսատեսին կներկայացնի թատրոնի պատմությունը, ցույց կտա գործող թանգարանը, որտեղ ցուցադրված են թատրոնի նախկին ներկայացումների տիկնիկները և այն տիկնիկները, որոնք նվիրվել են թանգարանին Չինաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հնդկաստանից և այլ երկրներից։ Այնուհետև շրջայց կկազմակերպվի. երեխաներին կուղեկցենք հետնաբեմ, որտեղ նրանք կտեսնեն, թե ինչպես է հավաքվում և վերադասավորվում բեմը։ Երեխաները կայցելեն նաև այն սենյակ, որտեղ պահվում են ընթացիկ ներկայացումների տարբեր չափերի շուրջ 100 տիկնիկներ։ Մեր փոքրիկ այցելուների համար նախատեսել ենք նաև վարպետության դասեր․ տիկնիկագործության սենյակում նրանք ներկա կլինեն տիկնիկների պատրաստման պրոցեսին, ինչն անչափ հետաքրքրական է։ Իհարկե, երեխաներին կցուցադրենք նաև բեմական դեկորացիան. նրանք կայցելեն հարդարման սենյակ, որպեսզի առավել հանգամանալից ծանոթանան մեր թատրոնին և ժանրային առանձնահատկություններին»,- նշել է թատրոնի տնօրենը և հավելել՝ փոքրիկ հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր և յուրահատուկ հանդիպում տիկնիկների աշխարհում։
«Թատերական շաբաթվա» ընթացքում երեխաները կմասնակցեն «Դասարան+Դասական» թատերական կրթամշակութային ծրագրին
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի տեղեկացմամբ Մայր թատրոնի ծրագիրը կառանձնանա մյուս թատրոնների ներկայացրած ծրագրերից, քանի որ «Թատերական շաբաթվա» ժամանակահատվածում իրականացվելու է նաև «Դասարան+Դասական» թատերական կրթամշակութային ծրագիրը։
Թատերական շաբաթվա ընթացքում դպրոցականներին աշխատակիցները կդիմավորեն մուտքի մոտ և կծանոթացնեն թատրոնի համառոտ պատմությանը, կներկայացնեն արձանաշարերը, շրջայց կկատարվի թատրոնի տարածքում, այնուհետև հետնաբեմում երեխաներին կներկայացվեն բեմի տեխնիկական, լուսաձայնային հնարավորությունները, դեկորացիաները։ Հաջորդիվ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում թատրոն այցելած երեխաները տարբեր բեմական հարթակներում կդիտեն «Դասարան+Դասական» թատերական կրթամշակութային ծրագրի մասնակից-դպրոցականների բեմական փորձերը՝ մնջախաղային, պարային, դրամատիկական, մյուզիքլային ներկայացումներից հատվածներ։ Վարդան Մկրտչյանի խոսքով՝ նմանօրինակ ծրագրերը հնարավորություն են տալիս հանդիսատեսին վաղ տարիքից վերաբերմունք ձևավորել թատրոն երևույթի նկատմամբ, ծանոթանալ հայ թատրոնի պատմությանը։
«Թատերական շաբաթը» համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ
Դանիել Դանիելյանի նշմամբ՝ «Թատերական շաբաթվա» ընթացքը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, և դա հիանալի հնարավորություն է երեխաների համար այցելել թատրոններ, հաղորդակցվել մշակութային կյանքին, նոր գիտելիքներ ձեռք բերել թատերական արվեստի վերաբերյալ․ «Ծրագրին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ: Նախարարության ենթակայությամբ գործող և այլ թատրոններում տեղի են ունենալու տարաբնույթ կրթամշակութային, ճանաչողական ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, շրջայցեր թատրոններում, վարպետության դասեր, հանդիպումներ դերասանների հետ: «Թատերական շաբաթ» ծրագիրը կշարունակվի նաև հետագա տարիներին»։
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...