Որդիս 4 տարեկան է, բայց արդեն ֆուտբոլ է խաղում տանը. Մխիթարյանի հարցազրույցը՝ FROG TALKS-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.3 oC

Որդիս 4 տարեկան է, բայց արդեն ֆուտբոլ է խաղում տանը. Մխիթարյանի հարցազրույցը՝ FROG TALKS-ին

23:38 21.03.2024

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի ալիքի FROG TALKS-ի եթերում խոսել է տարբեր թեմաների շուրջ։ Հարցազրույցը վարել է «Ինտերի» ու Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Անդրեա Ռանոկիան։

«Արդեն ասել եմ, որ կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ մնալ Միլանում, սակայն որդիս ֆուտբոլ է խաղում, և ամեն ինչ կախված է դրանից։ Նա 4 տարեկան է, բայց արդեն ֆուտբոլ է խաղում տանը։ Թիմի մարզումից հետո տանը որդուս հետ եմ մարզվում։ Դուստրս 8 ամսական է։

Մարզիչ դառնալու ցանկություն չունեմ։ Մարզչական աշխատանքը շատ ժամանակ է պահանջում։ Սպորտային տնօրենի աշխատանքն ավելի հավանական է։

Գիտեմ 5 լեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն ու իտալերեն։ Մոռացել եմ գերմաներենը, այդ լեզուն սովերել էի 2 տարի առաջ։ Երրորդ տարում արդեն տիրապետում էի գերմաներենին, սակայն Դորտմունդից հեռանալուց հետո երբեք չեմ խոսել այդ լեզվով։ Չալհանօղլուի հետ անգլերենով ենք հաղորդակցվում, սակայն, լսելով նրա առոգանությունը, հիշում եմ գերմաներենը։

Խաղադաշտից դուրս հաճույք եմ ստանում շախմատ խաղալիս: Դա հնարավորություն է տալիս մտածել, հասկանալ ինչպես և ուր գնալ, փորձել կանխատեսել մրցակցի հետագա քայլերը»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը։

35-ամյա Մխիթարյանը 2022 թվականից է խաղում «Ինտերում», որի կազմում անցկացրել է 88 հանդիպում, դարձել 7 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ հունիսի 30-ը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

17:44 15.05.2025

Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

Անկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները, հայտնում է Anadolu պետական ​​գործակալությունը։ «Էրդողանի բանակցությունները Զելենսկիի հետ ավարտվել են մեկնարկից 2 ժամ 40 րոպե անց»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավարն ասել էր՝  սպասվում է, որ Էրդողանը կքննարկի ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումների բոլոր ասպեկտները՝ ընդգծելով Ուկրաինայում խաղաղ […] ...

Սրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը

17:38 15.05.2025

Սրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը՝ ընդգծելով արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումների, […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումին

17:32 15.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի մեկնարկին: Հանրապետության նախագահը հանդես է եկել բացման խոսքով, ապա բանախոսություն ունեցել Հայաստանի առջև առկա մարտահրավերների և հնարավորությունների և այս համատեքստում կրթության և գիտության դերակատարության վերաբերյալ: Հանրապետության նախագահի բացման խոսքը. «Ուրախությամբ ողջունում եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների առաջին ֆորումի անցկացումը և հուսով եմ, […] ...

Կապառոսի գլխավորությամբ «Սևիլիան» տարել է տարվա առաջին տնային հաղթանակը

17:25 15.05.2025

Կապառոսի գլխավորությամբ «Սևիլիան» տարել է տարվա առաջին տնային հաղթանակը

«Սևիլիան» մայիսի 14-ին գրանցել է տարվա առաջին տնային հաղթանակը: «Լաս Պալմասի» դեմ Լա լիգայի 36-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի առաջնորդությամբ անդալուզյան թիմը հաղթել է 1-0 հաշվով: Դրամատիկ խաղի հիմնական ժամանակին մրցավար Խուան Մարտինես Մունուերան, որը թիմերի խաղացողներին 6-ական դեղին քարտ է ցույց տվել, ավելացրել է 9 րոպե: «Սևիլիան» տնային […] ...

Ծավ գյուղի բնակչի տանը քրեական ոստիկանները զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

17:20 15.05.2025

Ծավ գյուղի բնակչի տանը քրեական ոստիկանները զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում մայիսի 13-ին տեղեկություն էր ստացվել, որ Ծավ գյուղի բնակիչը տանը թմրամիջոց և զենք-զինամթերք է պահում: Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում կատարված զննությամբ Ծավ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 5 գրամից ավելի զանգված, որսորդական հրացան, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափերի 163 […] ...

Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում

17:14 15.05.2025

Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում

ՀՀ ֆինանսների նախարարության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության, մասնավորապես՝ Ֆինանսների և տնտեսագիտության ազգային ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Պետական ներքին ֆինանսական հսկողության (PIFC) հայեցակարգի ներկայացում» թեմայով հանդիպում: Հանդիպման շրջանակներում Նիդերլանդներից ժամանած փորձագետները ներկայացրել են հանրային ֆինանսների կառավարման և ներքին հսկողության համակարգերի զարգացման ոլորտում Նիդերլանդների փորձը, ինչպես նաև քննարկել հետևյալ առանցքային թեմաները․ Նիդերլանդների պետական կառավարման […] ...

BACK_TO_TOP