09:20 15.05.2025
Բաղդադում պարետային ժամ չի սահմանվի ոչ Արաբական լիգայի 34-րդ գագաթնաժողովից առաջ, ոչ էլ մայիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գագաթնաժողովի անվտանգության գերագույն կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Միկդադ Միրին։
«Մենք հաստատում ենք, որ պարետային ժամ չի լինի ոչ Բաղդադում արաբական գագաթնաժողովից առաջ, ոչ էլ դրա ընթացքում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրաքյան լրատվական գործակալությունը։ Միրին նաեւ նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում Իրաքի մայրաքաղաքի բոլոր խանութներն ու շուկաները բաց կլինեն քաղաքացիների համար։
Ինչպես ավելի վաղ նշել էին իրաքյան իշխանությունները, «Բաղդադում արաբական գագաթնաժողովը կլինի Արաբական լիգայի ամենակարևոր գագաթնաժողովներից մեկը»:
«Այս հանդիպմանը կքննարկվեն արաբական բոլոր խնդիրներն ու ճգնաժամերը: Բաղդադում կայանալիք գագաթնաժողովում մեծ ուշադրություն կդարձվի տարածաշրջանի առջեւ ծառացած մարտահրավերներին», -ասել է կառավարությունը:
15:04 15.05.2025
Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. Վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ 51․74 կմ երկարությամբ կմ 38+450 – կմ 90+191 հատվածի (այսուհետ՝ Ճանապարհահատված) հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես […] ...
14:57 15.05.2025
Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումՄայիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սողոմոնի Կղզիների մշտական ներկայացուցիչ Ջեյն Մուգաֆալու Քաբուի Վեատարան ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ ...
14:51 15.05.2025
Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կիրականացվեն 1 դեղաչափ սխեմայովԿառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ: Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև քաղցկեղի, մասնավորապես՝ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործընթացում, Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցում դեռևս 2017 թվականից ներդրվել […] ...
14:47 15.05.2025
Արշակ Չոբանյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում Փարիզի 9-րդ շրջանումՄայիսի 14-ին Փարիզի 9-րդ շրջանի Ժան-Բատիստ Սայ 9 հասցեում բացվեց հուշատախտակ՝ նվիրված հայազգի մտավորական, Ֆրանսիայում Արմենոֆիլ շարժման առաջամարտիկ, բանաստեղծ և գրաքննադատ Արշակ Չոբանյանի հիշատակին։ Երկար տարիներ շարունակ Փարիզի պատմական այս թաղամասում է ապրել Արշակ Չոբանյանը։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Հիշատակի և վետերանների հարցերով […] ...
14:40 15.05.2025
Կապահովվի վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացըԳործադիրը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի […] ...