ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Կարեն Կարապետյանը քննարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Կարեն Կարապետյանը քննարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը

20:06 21.03.2024

Արադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորգ Բերգեի հետ։ Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ԵԽ ստանդարտները ՀՀ արդարադատության նախարարության կողմից քաղաքականության մշակման և իրավական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային ու բացարձակ ուղնիշներ եմ:

Նա ընդգծել է, որ ԵԽ և Արդարադատության նախարարության միջև համագործակցությունը կրում է ինստիտուցիոնալ բնույթ և իրացվում է թե՛ ԵԽ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, թե՛ ԵԽ մոնիթորինգային մարմինների ու կոմիտեների հետ աշխատանքների միջոցով։

Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ռազմավարական բարեփոխումների ընթացքը և ԵԽ ծրագրերի դերակատարությունն այդ գործում: Հատուկ անդրադարձ է կատարվել ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հետ կատարված լայնածավալ աշխատանքին, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների կատարման առաջընթացին, հինգերրորդ փուլի զեկույցի մշակման և հաստատման ընթացքին։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը։ Քննարկվել են Վենետիկի հանձնաժողովի հետ տարվող աշխատանքները դատաիրավական, ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների շրջանակներում: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի անվտանգային խնդիրները։ Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության երաշխավորմանն առնչվող հարցերը, շնորհակալություն հայտնել այս ուղղությամբ ԵԽ-ի կողմից մեկնարկած նոր ծրագրի համար և ընդգծել ԵԽ շարունակական աջակցության կարևորությունը։

Քննարկվել է նաև ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացներից բխող համապատասխան իրավական և ինստիտուցիոնալ կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ ԵԽ-Հայաստան համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ միգրացիայի, անձնական տվյալների պաշտպանության և իրավահավասարության ոլորտներում։

Նշվել է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների և ԵԽ-ի միջազգային իրավական գործիքների շրջանակներում համագործակցության կարևորությունը: ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, շնորհակալություն հայտնելով հյուրերին հանդիպման և ոլորտային զարգացումների ներկայացման համար, բարձր է գնահատել ԵԽ-Հայաստան փոխգործակցության մակարդակը և ընթացիկ բարեփոխումների ոլորտներում համատեղ ջանքերի արդյունքները։ Նա նշել է, որ Հայաստանը շատ կարևոր անդամ պետություն է հանդիսանում ԵԽ համար և վերահաստատել ԵԽ պատրաստակամությունը՝ անվերապահորեն աջակցելու ՀՀ կառավարության կողմից որդեգրված ժողովրդավարական բարեփոխումներին ու Եվրոպական արժեքների և չափանիշների ներդրման ձգտումներին։
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը քննարկել են առաջիկայում կայանալիք բարձրաստիճան հանդիպումներն ու միջոցառումները, այդ թվում՝ ապրիլ ամսին կայանալիք ԵԽ գլխավոր քարտուղարի այցի մանրամասները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

08:30 21.06.2025

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

Հունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:41 20.06.2025

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

23:36 20.06.2025

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

23:24 20.06.2025

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

Իրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...

BACK_TO_TOP