15:18 27.03.2018
Այս տարվա ապրիլի 1-ից հաց-հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պայմանը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար, այս մասին հիշեցնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Հիշեցնենք՝ըստ հաստատված ժամանակացույցի՝ Նոյեմբերի 1-ից Երևանի առևտրի իրացման վայրեր հաց և միս մատակարարող փոխադրամիջոցները սանիտարական անձնագրեր պետք է ունենան:
Սանիտարական անձնագիր ունենալու պահանջը մսի տեղափոխման դեպքում կգործի սպանդանոցային մորթի անցնելու փուլերին համապատասխան, որի մասին կտրվի լրացուցիչ ծանուցում եւ տեղեկատվություն, տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Պարտադիր սպանդանոցային մորթի անցման ծրագրի շրջանակում հունվարի 20-ի դրությամբ հանրապետությունում գործում էր 18 սպանդանոց, նոր շահագործման է հանձնվել 2-ը, կառուցման փուլում է 21-ը: Երևանում և մարզերում սանիտարական անձնագրեր են տրամադրվել միս-մսամթերք տեղափոխող 124 փոխադրամիջոցների:
14:07 22.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ըԲացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...
13:45 22.05.2025
Իտալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենինԻտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուին։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ ...
13:40 22.05.2025
Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ «8th Sharjah Masters 2025»-ումՇարժայում ընթացող «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ։ 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 3.5 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 1.5 միավոր: Մրցաշարի «B» խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի […] ...
13:33 22.05.2025
Տիգրան Մկրտչյանը և Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարներըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար և “Enterprise Greece”-ի խորհրդի նախագահ Դիմիտրիս Սկալկոսի հետ։ Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները։ Դեսպանը նախանշել է այն ուղղությունները, որտեղ առկա է փոխգործակցությունը զարգացնելու ներուժ։ Այս համատեքստում կարևորվել է 2024 թ. դեկտեմբերին Երևանում անցկացրած Հայաստանի և […] ...
13:24 22.05.2025
Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ ԱզնավուրինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում ներկա են եղել մշակութային կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային դասին՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 101-ամյակին: Նախագծային աշխատանքն իրականացվել է Երևանի թիվ 168 հիմնական, Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված և Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցների համագործակցությամբ: Աշակերտները ներկայացրել են Ազնավուրի ստեղծագործական ժառանգությունը՝ երգչախմբային և նվագախմբային կատարումներով, ինչպես նաև հայերենով և ֆրանսերենով պատմել նրա կյանքի և գործունեության մասին։ Աշակերտները նաև նշել են՝ ուսումնական տարվա ընթացքում ակտիվ մասնակցություն են […] ...
13:18 22.05.2025
Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին՝ ժամը 16.37-ին, օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող ռեստորանի մոտ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները ռեստորանի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերել են տարբեր տեսակի, այդ թվում՝ «Մակարով» […] ...