17:00 22.03.2024
Շարունակվել է բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիությունը մեծացնելու քաղաքականությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ ֆինանսական առումով, ինչպես նաեւ հասանելի բժշկական օգնությունը որակյալ եւ արդի պահանջներին համապատասխան չափորոշիչներով տրամադրելու ուղղությամբ: Կառավարության ծրագրով 2023 թվականի ընթացքում իրականացվել է 46 միջոցառում, որոնցից 42-ն ամբողջապես են իրացվել, 4-ը՝ մասնակի: Այդ 4 միջոցառումը վերաբերում է ապահովագրական փաթեթին: Այստեղ ժամկետների հետաձգում կա, քանի որ համապարփակ ապահովագրության բարեփոխումը կարեւոր, հիմնարար եւ սկզբունքային փոփոխություն է ու առավել մանրամասն աշխատանքային քննարկումների կարիք ունի: Ակնկալվում է այս տարի գործընթացն ավարտել:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Վերոնշյալ մանրամասները ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
2023 թվականին ավելացել են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային դժվարամատչելի բժշկական օգնության եւ սպասարկման ծավալները, մասնավորապես՝ մատուցված 861,845 ծառայություն, ինչը 74,981-ով ավելի է նախորդ տարում տրամադրված ծառայությունների ծավալից:
Չարորակ նորագոյացություններով հիվանդներին վիրահատական եւ ոչ վիրահատական բժշկական օգնության ծառայություններն ավելացել են 50,000-ով, ինչը 1,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Շարունակվել են սկրինինգային ծրագրերը:
Սրտանոթային հիվանդությունների բժշկական օգնության տրամադրման մասով եւս կա դինամիկա. 42.000-ով ավելացել է ծառայությունների ծավալը, ներառվել են նոր ծառայություններ: Նախորդ տարվա համեմատ 2023 թվականին 10 տոկոսով նվազել են մահվան դեպքերը:
Նախարար Անահիտ Ավանեսյանը փաստել է՝ ավելացել են փոխպատվաստումների ընդհանուր ծավալները, հասել ենք թիրախային նպատակներին: «Մեր նպատակն է Հայաստանում նորագոյացությունների բուժման ծառայությունների սպեկտորը հնարավորինս հասանելի դարձնել եւ շատ քիչ դեպքեր ունենանք, երբ բուժումը պարտադիր անցկացվի այլ երկրներում»,- ասել է նա:
Նշվել է, որ մոր եւ մանկան առողջության պահպանման ուղղությամբ լավ ցուցանիշներ են գրանցվել նաեւ մայրական մահացության նվազման առումով: Արձանագրվել է մեռելածնության նվազում: Մանկական մահացության մասով բարելավում չի արձանագրվել, ինչը գնահատման եւ պատճառների վերհանման նախադրյալ է, ու այս ուղղությամբ հավելյալ միջոցառումներ պետք է իրականացվեն:
Նախարարը ներկայացրել է հանրապետությունում բժշկական կենտրոնների ու հիվանդանոցների կառուցման, վերակառուցման ու շինարարական աշխատանքները:
Ներկայացվել են դեղերի հասանելիության ոլորտում քայլերը: Նշվել է, որ շարունակվել են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, ընդլայնվել են առողջ ապրելակերպի մասով միջոցառումները: Ոլորտի պատասխանատուն անդրադարձել է նաեւ էլեկտրոնային առողջապահության, մարդկային ներուժի զարգացման մասով կատարված աշխատանքներին:
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել դեղերի հասանելիությանը, ոլորտում գնումների գործընթացի կազմակերպմանը, մանկական մահացության հարցում պատճառների գնահատմանը, դեղերի ներկրման հեշտացման մեխանիզմներին, առաջնային օղակի աշխատանքի արդյունավետությանը, էլեկտրոնային դեղատոմսի անցնելու նպատակահարմարությանը եւ այլ խնդիրների:
Նախարարի պարզաբանմամբ փորձնական օրինակով պարզվել է, որ թղթային տարբերակով դեղատոմս տրամադրելու գործողությունը 10-12 րոպե է տեւում, իսկ էլեկտրոնային տարբերակով՝ 1-3 րոպե՝ պայմանավորված տվյալ մասնագետի համակարգչային հմտությամբ: Նրա խոսքով թվայնացումն օգնում է կրճատել աշխատաժամանակը եւ ունենալ ավելի ճշգրիտ տվյալներ: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2023 թվականին մեկնարկել է ընտանեկան բժիշկների, մանկաբույժների եւ թերապեւտների բոնուսային աշխատավարձերի համակարգը, որն էականորեն բարձրացրել է աշխատավարձերը:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, խոսելով առաջնային օղակի աշխատանքի արդյունավետության կարեւորության մասին, կարծիք է հայտնել, որ հիվանդանոցային բուժօգնության ծավալները պետք է նվազեն առաջնային օղակի զարգացման շնորհիվ: Դեղերի հասանելիության մասով բողոքներին անդրադառնալով՝ պատգամավորը նշել է, որ «Գնումների մասին» օրենքում փոփոխության կարիք չկա, բայց տեխնիկական բնութագրերում կարելի է որոշակի չափորոշիչներ արձանագրել, գնումների գործընթացում հաշվի առնել ոչ միայն դեղի գինը, այլ նաեւ՝ որակը: Ըստ նրա՝ այս ոլորտում հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:
Նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանումներ է ներկայացրել պատգամավորների մի շարք հարցադրումների առնչությամբ:
Զեկույցն ընդունվել է ի գիտություն:
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
10:10 04.05.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 00։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...
09:59 04.05.2025
Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել․ «Կիրակնօրյա զբոսանք Իջևանում՝ 25 կմ»: ...
00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...