21:23 23.03.2024
Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ հետազոտություններ են ուղղված՝ ուսումնասիրելու արմավենու յուղի ազդեցությունը մարդու առողջության վրա։ Ամենատագնապալի բացահայտումներից մեկը կապն է եղել արմավենու յուղի հիմնական բաղադրիչի` արմավենու թթվի և քաղցկեղի բջիջների մետաստազիայի բարձր ռիսկի միջև: Փորձագետ Ռոման Իվանովը «Իզվեստիային» ասել է, թե ով պետք է կարգավորի իր սննդակարգը և ինչպես նվազեցնել առողջության հետ կապված ռիսկերը:
Նա հիշեցրել է, որ Բարսելոնայի Կենսաբժշկության ինստիտուտի կողմից անցկացված հետազոտությունը, որը հրապարակվել է Nature ամսագրում, հաստատում է, որ արմավենու յուղը կարող է վատթարացնել քաղցկեղով հիվանդների վիճակը՝ հրահրելով քաղցկեղի բջիջների տարածումն ամբողջ մարմնում: Սա բացատրվում է նրանով, որ արմավենու յուղի բաղադրամաս հանդիսացող արմավենու թթուն ազդում է ուռուցքային բջիջներում նյութափոխանակության գործընթացների վրա՝ խթանելով դրանց աճն ու տարածումը, հետևաբար նրանց դարձնում է ավելի հակված մետաստազների։
Բժշկի խոսքով, հատկապես տագնապալի է այն, որ ազդեցությունը պահպանվում է նույնիսկ այն բանից հետո, երբ մարդը դադարում է արմավենու յուղով մթերքներ օգտագործել. դրա ճարպաթթուները փոփոխություններ են հրահրում քաղցկեղի և հարակից բջիջներում՝ ձևավորելով, այսպես կոչված, պրոմետաստատիկ հիշողություն։ Սա նշանակում է, որ արտադրանքը կարող է երկարաժամկետ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա։
«Միևնույն ժամանակ, արմավենու յուղն ինքնին չի առաջացնում քաղցկեղային ուռուցքներ։ Սա նշանակում է, որ արտադրանքն ամենավտանգավորն է քաղցկեղով տառապող մարդկանց համար։ Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ քաղցկեղի շատ ձևեր երկար ժամանակ ասիմպտոմատիկ են. դրանք չեն առաջացնում անհանգստություն կամ ցավ և հայտնաբերվում են պատահաբար այլ գանգատների հետազոտման ժամանակ: Հատկապես խորհուրդ է տրվում քաղցկեղի ընտանեկան պատմություն ունեցող մարդկանց սահմանափակել արմավենու յուղի օգտագործումը»,- ասել է Իվանովը։
10:59 28.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին10:59 28.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...
10:49 28.07.2025
Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվելՊակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...
10:30 28.07.2025
Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստումԿամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...
10:19 28.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 28.07.2025
ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցություններըԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...
09:56 28.07.2025
Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում էԳյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...