Վարդենիսի ոստիկանները բացահայտել են խանութից և բնակարանից կատարված գողություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+13.09 oC

Վարդենիսի ոստիկանները բացահայտել են խանութից և բնակարանից կատարված գողություններ

16:24 26.03.2024

Մարտի 6-ին ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Վարդենիսի պոլիկլինիկայի դիմաց գտնվող խանութից գողություն է կատարվել: Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ գիշերը կոտրել են խանութի դուռը և գողացել դրամարկղի 600 հազար դրամն ու ցուցափեղկերին եղած խմիչք, ծխախոտ և այլ ապրանք:

Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք են տվել հաջորդ օրը: Մարտի 7-ի ցերեկը Վարդենիսի Ստեփանյան փողոցում իրավապահները հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդուն: Նա խոստովանել է արարքը: Հանգամանքները պարզվում են:

Մարտի 13-ին ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգել է Վարդենիսի Վիկտոր Համբարձումյան փողոցի 63-ամյա մի բնակիչ և հայտնել, որ տնից գողացել են ոսկյա զարդեր ու փող:

Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը կատարվել էր վերջին մի քանի ժամում: Կոտրել էին մի դռան ննջարանի ապակին, անցել մյուս ննջարան և պահարանից տարել էին զարդերն ու փողը: Վնասի չափը մոտ երկու միլիոն դրամի էր: Դեպքի վայրի զննությունից հետո քրեական հետախույզները չեն բացառել վարկածը, որ գողությունը… այնքան էլ գողություն չէր:

Արդեն մարտի 14-ին ոստիկանները մեկնել են մայրաքաղաք, Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկում հայտնաբերել են ժամանակավոր բնակվող 20-ամյա երիտասարդին, որը բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տված տղամարդու որդին էր:

Բաժնում երիտասարդն ընդունել է մեղքը և հայտնել, որ գողացած փողն ու ոսկեղենը Երևանի վարձով տանն են:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

18:40 13.05.2024

Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի մարզի պարեկները Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Լեռնագործների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխել 25-ամյա երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կիսամոխրացած կանեփանման զանգվածով կաթուցիչ։ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, […] ...

Արմավիրի բաժնի քրեական հետախույզները մեթադոն են հայտնաբերել

18:16 13.05.2024

Արմավիրի բաժնի քրեական հետախույզները մեթադոն են հայտնաբերել

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած տեղեկությունը Նորավան բնակավայրի 46-ամյա բնակիչի մասին էր։ Թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մայիսի 8-ին Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցում տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թափանցիկ հեղուկով լցված 100 մգ տարողությամբ 2 տարա, ներարկիչներ, սրվակ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մեթադոն […] ...

Կրակել էր մեքենաներին` գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ

17:49 13.05.2024

Կրակել էր մեքենաներին` գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ

Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում մայիսի 9-ին հնչել են կրակոցներ: Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները` իրավապահները պարզեցին, որ մայիսի 9-ին՝ ժամը 20.30-ին, Աշտարակ քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը, գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, հրազենով երկու կրակոց […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:36 13.05.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Մայիսի 6-13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3641 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 107 մեքենա։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում: ...

Խուլիգանություն Մասիս քաղաքի Հերացու փողոցում. կա ձերբակալված անձ

15:07 13.05.2024

Խուլիգանություն Մասիս քաղաքի Հերացու փողոցում. կա ձերբակալված անձ

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայիսի 11-ին ժամը 19.10-ին Մասիս քաղաքի Հերացու փողոցում հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ-2112», «Շեվրոլե Վոլտ» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2112»-ից և «Օպելից» իջել են մի խումբ անձինք և, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով և հայհոյանքներ հնչեցնելով, փայտերով և մահակներով սկսել են հարվածել «Շեվրոլե […] ...

Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

14:36 13.05.2024

Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 12-ին Երևան-Տյումեն չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել 55-ամյա Ռուդիկ Ե.-ին: Նա 2020 թ. սեպտեմբերի 1-ից ՌԴ Տյումեն քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: ...

BACK_TO_TOP