15:11 27.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ իրականացնում է «Մշակութային երկամսյակ» նախաձեռնությունը:
Երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։
Օրերս Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես է եկել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը՝ ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» ներկայացմամբ (ռեժիսոր՝ Աշոտ Հակոբյան, դերերում՝ Արա Դեղտրիկյան, Արմեն Կարապետյան, Արթուր Պետրոսյան, Վարդան Գևորգյան, Արսեն Ալբարյան, Վարդան Կուղյանոսյան, Արև Հակոբյան, Հասմիկ Վերդյան):
Ներկայացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը, զոհված զինծառայողների մայրեր և կանայք:
Նշենք, որ ծրագրի մեկնարկն ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Գիրք ծաղկանց» ներկայացմամբ և նվիրված էր կանանց միջազգային օրվան։
21:54 08.05.2024
Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով. Հռոմի «Մասթերս»20:31 08.05.2024
Ավտովթար՝ Տավուշի մարզում. կան տուժածներ19:19 08.05.2024
Կցանկանայի, որ նա մնար մեր թիմում․ Գվարդիոլա18:40 08.05.2024
Լարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է18:33 08.05.2024
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին18:26 08.05.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «NVIDIA» ընկերություն17:46 08.05.2024
Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի17:00 08.05.2024
Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը16:32 08.05.2024
Այրվել է ավտոմեքենա16:17 08.05.2024
Երևանում մթնոլորտային օդի որակը՝ մայիսի 2-7-ը16:08 08.05.2024
Գազայում վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 55 մարդ15:10 08.05.2024
Մայիսի 10-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի14:19 08.05.2024
Հրդեհ՝ Աբովյան փողոցում14:07 08.05.2024
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա13:37 08.05.2024
Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից12:09 08.05.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում16:49 06.05.2024
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը: «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում: «Ափդեյթ» շարքի նախորդ ծրագրերի ընթացքում հասարակական կազմակերպության երիտասարդները գրանցել, նոտայագրել, ձայնագրել և ՀՀ Գեղարքունիքի […] ...
10:13 06.05.2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ումՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 26-ից 29-ը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ամերիկյան երեք ամենահեղինակավոր համերգասրահներում կհնչի բացառապես Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ և նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգները տեղի կունենան հունիսի 26-ին Բոսթոնի «Սիմֆոնի Հոլ» համերգասրահում‚ հունիսի 27-ին՝ Նյու Յորքի […] ...
23:13 04.05.2024
Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Գալինա Դավիդովան48 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, GITIS-ի վոկալ արվեստի բաժնի դոցենտ Գալինա Դավիդովան։ Մայիսի 4-ին հայտնել է ինստիտուտի մամուլի ծառայությանը։ «Կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, վոկալ արվեստի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գալինա Եվգենիևնա Դավիդովան», – ասված է բարձրագույն ուսումնական հաստատության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գալինա Դավիդովան ծնվել է 1975 թվականին […] ...
20:40 04.05.2024
Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը հայտնում է Արցախի հայկական բնակավայրերի պատմության կեղծման ու մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքի մասին: «Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ […] ...
15:42 04.05.2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահՀայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան հյուրեր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների հատուկ ցուցադրությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը: Հնդկաստանի հանրահայտ Աջանտայի քարանձավների որմնանկարների` բնօրինակի արժեք ունեցող եզակի նմուշները կցուցադրվեն մինչև […] ...
15:18 04.05.2024
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերումՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային աննախադեպ շրջագայություն կունենա Հայաստանի մարզերում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մինչ մարզային շրջագայությունն սկսելը, Սերգեյ Խաչատրյանը մայիսի 5-ին ելույթ կունենա Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչի Շոստակովիչի հզորագույն թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ […] ...