«Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի միջև տարիներով ընթացող հակամարտությունը նոր դրսևորումներ է ստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+22.09 oC

«Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի միջև տարիներով ընթացող հակամարտությունը նոր դրսևորումներ է ստանում

20:56 27.03.2024

Կատալոնական «Բարսելոնայի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի միջև տարիներով ընթացող հակամարտությունը շարունակվելու է նաև ՉԼ 1/4 եզրափակչում:

Diario Sport-ը գրում է, որ կատալոնական ակումբում ապշած են «Բարսելոնայի» ղեկավարության, ակումբի աշխատակիցների և նրանց հարազատների համար ՊՍԺ-ի սահմանած տոմսերի գներից: Նման կարևոր խաղերում պաշտոնական տոմսերից բացի ակումբները լրացուցիչ տոմսեր են խնդրում, բայց, այս անգամ, ՊՍԺ-ն յուրաքանչյուրի համար 600 եվրո գին է սահմանել:

Կատալոնական ակումբը ՊՍԺ-ի դեմ առաջիկա խաղերը մրցաշրջանում ամենակարևորներն է համարում և ստիպված բոլոր աշխատակիցներին ու նրանց հարազատներին տեղեր հաստկացնելու համար սովորականից զգալի շատ գումար է ծախսելու:

ՊՍԺ-«Բարսելոնա» դիմակայության առաջին խաղը կկայանա ապրիլի 10-ին Փարիզում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն որոշում է կայացրել Էնրիկեի ապագայի վերաբերյալ

16:39 09.05.2024

ՊՍԺ-ն որոշում է կայացրել Էնրիկեի ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, չնայած Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն, կմնա իր պաշտոնում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Նշվում է, որ փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին դեռ վստահում է մասնագետին և այն նախագծին, որը նրանք միասին կառուցում են։ Միաժամանակ՝ հարցականի տակ է սպորտային տնօրեն Լուիս Կամպոսի ապագան։ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգան լքել է […] ...

Գևորգ Թադևոսյանը մեկնարկել է հաղթանակով. Օլիմպիական վարկանիշային մրցաշար

13:37 09.05.2024

Գևորգ Թադևոսյանը մեկնարկել է հաղթանակով. Օլիմպիական վարկանիշային մրցաշար

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկած օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) մեկնարկել է հաղթանակով: Որակավորման փուլում Գևորգը ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել է իտալացի Միրկո Մինգուցիին: 1/8 եզրափակչում Գևորգը կգոտեմարտի վրացի Լաշա Գոբաձեի հետ: ...

Հայ ըմբիշները սկսում են պայքարը օլիմպիական ուղեգրերի համար

12:47 09.05.2024

Հայ ըմբիշները սկսում են պայքարը օլիմպիական ուղեգրերի համար

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) հրապարակվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այսօր մեկնարկող օլիմպիական վարկանիշային մրցաշարի վիճակահանության արդյունքները։ Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների ներկայացուցիչների մրցակիցները նույնպես հայտնի են: Հունահռոմեական ոճ 1. Գևորգ Ղարիբյան (60 կգ) – Ալեքսիս Ռոդրիգես (Մեքսիկա)/Կիմ Դահյուն (Հարավային Կորեա), 1/8 եզրափակիչ: 2. Գևորգ Թադևոսյան (87 կգ) – Միրկո Մինգուցի (Իտալիա), որակավորման փուլ: 3. Դավիթ Օվասապյան (130 […] ...

Սպերցյանի գոլը հավակնում է դառնալ ՌՊԼ-ի ամսվա լավագույնը

12:19 09.05.2024

Սպերցյանի գոլը հավակնում է դառնալ ՌՊԼ-ի ամսվա լավագույնը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ապրիլի լավագույն գոլի թեկնածուների ցուցակը: Ամսվա լավագույն գոլի մրցանակին հավակնում է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլը: 23-ամյա ֆուտբոլիստը 21-րդ տուրում գրավել էր «Բալթիկայի» դարպասը, իսկ հետո գոլային փոխանցում էր կատարել: Հիշեցնենք, որ Սպերցյանը հավակնում է դառնալ նաև այս մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։ […] ...

Անչելոտին ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում մասնակցության քանակով

09:25 09.05.2024

Անչելոտին ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում մասնակցության քանակով

Կարլո Անչելոտին ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում մասնակցության քանակով։ Երեկ «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ հաղթելով «Բավարիային» (2-1, 4-3՝ ընդհանուր հաշվով): Իտալացի մարզչի համար սա Չեմպիոնների լիգայի վեցերորդ եզրափակիչն է, ինչը մրցաշարի ռեկորդ է։ Անչելոտին երկու անգամ հաղթել է մրցաշարը Մադրիդի «Ռեալի» հետ և երկու անգամ՝ «Միլանի» հետ։ ...

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

09:00 09.05.2024

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

«Բավարիան» հյուրընկալվեց Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում։ Մյունխենում մրցակիցները ոչ-ոքի էին խաղացել (2-2): Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին՝ 0-0։ Երկրորդ խաղակեսում հյուրերի պաշտպան Ալֆոնսո Դևիսն առաջ մղեց մյունխենցիներին հաշվի մեջ՝ 1-0։ Հանդիպման 88-րդ րոպեին Խոսելուն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1-1։ Իսկ քիչ անց նույն Խոսելուն դուբլ ձևակերպեց՝ 2-1։ Արդյունքում, երկու հանդիպումների արդյունքով, մադրիդցիները հաղթեցին […] ...

BACK_TO_TOP