ԱՄՆ-ը Ռուսաստանին չի փոխանցել ահաբեկչության մասին բոլոր տվյալները․ NYT – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+17.09 oC

ԱՄՆ-ը Ռուսաստանին չի փոխանցել ահաբեկչության մասին բոլոր տվյալները․ NYT

14:16 28.03.2024

Ամերիկացի պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին չեն փոխանցել մերձմոսկովյան Crocus City Hall-ում ծրագրված ահաբեկչության մասին բոլոր տվյալները՝ վախենալով, որ Մոսկվան կարող է բացահայտել ամերիկյան հետախուզական ծառայությունների տեղեկատուներին և նրանց հետախուզական մեթոդները։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT):

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև թշնամական հարաբերությունները թույլ չեն տվել ԱՄՆ պաշտոնյաներին ահաբեկչական դավադրության մասին տեղեկություններ տարածել «որքան անհրաժեշտ է՝ մտավախություն ունենալով, որ ռուսական իշխանությունները կարող են իմանալ իրենց հետախուզական աղբյուրների կամ մեթոդների մասին»:

Ըստ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների Վաշինգտոնը վերջին ամիսներին ուշադիր հետևում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գործունեությանը:

Հրատարակության աղբյուրները նշել են, որ մոնիթորինգի ընթացքում, որը ներառում էր էլեկտրոնային գաղտնալսումներ, տեղեկատուներ և այլ միջոցներ, ամերիկյան կողմը բավականին կոնկրետ տեղեկություններ է ստացել Ռուսաստանում նախապատրաստվող ահաբեկչության պլանների մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը. այն վարում է ՀՀ վարչապետը

19:38 08.05.2024

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը. այն վարում է ՀՀ վարչապետը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մայիսի 8-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիսավոր նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ողջունելով ներկաներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխշահավետ գործակցությունն ու կապերը և ձգտում հետագայում եւս պահպանել դրանք։ «ԵԱՏՄ-ն այսօր […] ...

Ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

18:56 08.05.2024

Ֆինանսների նախարարը ելույթ է ունեցել ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստում

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նախարար Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթ քաղաքականություններում և ծրագրերում արտացոլում է այդ ռազմավարության նպատակները։ Նա նաև […] ...

Հայաստանի և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել բանակցություններ

18:46 08.05.2024

Հայաստանի և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել բանակցություններ

Մայիսի 7-ին տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և Օմանի Սուլթանության Քաղաքացիական ավիացիայի իշխանության Օդային տրանսպորտի ղեկավար Սալիմ Համեդ Սաիդ Ալ Հուսեյնի գլխավորությամբ։ Բանակցությունների արդյունքում գործընկեր պետությունների ավացիոն իշխանությունների միջև ստորագրվել է հանդիպումների արձանագրություն և նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «NVIDIA» ընկերություն

18:26 08.05.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «NVIDIA» ընկերություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում այցելել է «Սիլիկոնային հովիտ» և շրջայց կատարել «NVIDIA» ընկերությունում: Կազմակերպության փոխնախագահ Ռիև Լիպարիտյանի և տնօրեն Վերժին Քարաօգլուի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը ծանոթացել է ընկերության կողմից կազմակերպված ցուցադրությանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու «NVIDIA» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսոն Հուանգը հանդիպման ընթացքում բարձր են գնահատել կազմակերպության և Հայաստանի Հանրապետության միջև […] ...

Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում սպասվող հանդիպումը

17:25 08.05.2024

Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում սպասվող հանդիպումը

Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիում սպասվող հանդիպմանը։ «Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին ու […] ...

Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը

17:00 08.05.2024

Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը

Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը։ Կայացել է համապարփակ քննարկում և փաստաթղթերի ստորագրում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ՝ ի շարունակություն 2023թ. հոկտեմբերին Հունգարիայի նախարարի՝ Երևան կատարած այցի: Ի թիվս այլ հարցերի, ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու մայրաքաղաքներում հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանությունների մակարդակով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ, […] ...

BACK_TO_TOP