Netflix-ը ծրագրում է վավերագրական ֆիլմ թողարկել Վինիսիուսի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+17.09 oC

Netflix-ը ծրագրում է վավերագրական ֆիլմ թողարկել Վինիսիուսի մասին

14:45 28.03.2024

Netflix ընկերությունը ծրագրում է 2025 թվականի վերջին վավերագրական ֆիլմ թողարկել Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուսի մասին։ Ամերիկյան ընկերությունը դեռ 2023 թ. հունիսին է հայտնել, որ ֆուտբոլիստի մասին ֆիլմ է նկարահանում։

El Chiringuito-ն գրում է, որ ֆիլմի ամենակարևոր պահը պետք է լինի բրազիլացու` «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալը։ Սակայն Վինիսիուսը կարեիրայի ընթացքում դեռ չի արժանացել ֆուտբոլային այս ամենահեղինակավոր մրցանակին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անչելոտին ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում մասնակցության քանակով

09:25 09.05.2024

Անչելոտին ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում մասնակցության քանակով

Կարլո Անչելոտին ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում մասնակցության քանակով։ Երեկ «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ հաղթելով «Բավարիային» (2-1, 4-3՝ ընդհանուր հաշվով): Իտալացի մարզչի համար սա Չեմպիոնների լիգայի վեցերորդ եզրափակիչն է, ինչը մրցաշարի ռեկորդ է։ Անչելոտին երկու անգամ հաղթել է մրցաշարը Մադրիդի «Ռեալի» հետ և երկու անգամ՝ «Միլանի» հետ։ ...

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

09:00 09.05.2024

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

«Բավարիան» հյուրընկալվեց Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում։ Մյունխենում մրցակիցները ոչ-ոքի էին խաղացել (2-2): Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին՝ 0-0։ Երկրորդ խաղակեսում հյուրերի պաշտպան Ալֆոնսո Դևիսն առաջ մղեց մյունխենցիներին հաշվի մեջ՝ 1-0։ Հանդիպման 88-րդ րոպեին Խոսելուն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1-1։ Իսկ քիչ անց նույն Խոսելուն դուբլ ձևակերպեց՝ 2-1։ Արդյունքում, երկու հանդիպումների արդյունքով, մադրիդցիները հաղթեցին […] ...

FIDE-ն շախմատի մրցաշարի նոր տարբերակ է առաջարկել, որին կմասնակցի նաև Մագնուս Կառլսենը

22:46 08.05.2024

FIDE-ն շախմատի մրցաշարի նոր տարբերակ է առաջարկել, որին կմասնակցի նաև Մագնուս Կառլսենը

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (FIDE) մրցաշարի նոր տարբերակ է առաջարկել: Նորույթը կփորձարկեն Կասաբլանկայում: Այս նախաձեռնության նպատակը շախմատի տարածումն է այս քաղաքի բնակիչների շրջանում: Հետաքրքիր է, որ նախնական դիրքերը կլինեն հանրահայտ պատմական մրցախաղերից: Կազմակերպիչները Կասաբլանկայի քաղաքային իշխանությունն ու ֆոնդային բորսան են: Մրցաշարին կմասնակցեն նորվեգացի Մագնուս Կառլսենը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, հնդիկ Վիշվանաթան Անանդը և եգիպտոսցի Բասեմ Ամինը: Կասաբլանկայի […] ...

Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով. Հռոմի «Մասթերս»

21:54 08.05.2024

Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով. Հռոմի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաջող է մեկնարկել Հռոմի WTA-1000 մրցաշարում: 21-ամյա մարզուհին 6-7, 6-0, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանուհի Քրիստինա Բուչայի նկատմամբ: Աշխարհի 72-րդ ռակետ Ավանեսյանի մրցակիցը երկրորդ շրջանում կլինի Ժակլին Քրիստիանը (Ֆրանսիա, 68-րդ ռակետ)։ ...

Նաչո Ֆերնանդեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը

20:11 08.05.2024

Նաչո Ֆերնանդեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Նաչո Ֆերնանդեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ Փորձառու ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում կարիերան շարունակելու հնարավորություն ունի։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Լոնդոնի «Վեսթ Հեմը» կարող է պայմանագիր կնքել իսպանացի պաշտպանի հետ: Նաչոն կարող է ազատ գործակալի կարգավիճակով միանալ «Վեսթ Հեմին»:   ...

Կցանկանայի, որ նա մնար մեր թիմում․ Գվարդիոլա

19:19 08.05.2024

Կցանկանայի, որ նա մնար մեր թիմում․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի դարպասապահ Ստեֆան Օրտեգայի ապագայի մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացին հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից, քանի որ ցանկանում է կանոնավոր խաղաժամանակ ստանալ։ «Կցանկանայի, որ Օրտեգան մնար մեր թիմում։ Ակումբի ղեկավարությունն էլ է դա ուզում։ Ստեֆանը շատ երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում», բայց ես կարող եմ […] ...

BACK_TO_TOP