ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+16.09 oC

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

19:14 28.03.2024

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից:

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու օրվա ընթացքում մարդասիրական օգնությունը կփոխանցվի Գազայի տառապյալ բնակիչներին։

Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ

22:53 10.05.2024

Ինչո՞ւ հենց Ալմաթին․ Ղազախստանում կայացած բանակցությունները կարող են բեկումնային դառնալ

Ալմաթիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Առաջիկա երկու օրերին հայ-ադրբեջանական պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն: Ալմաթիի ընտրությունը որպես հանդիպման վայր ունե՞ր հատուկ խորհուրդ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքրական է, որ ադրբեջանական որոշ լրատվականներ պնդում են, թե ի սկզբանե Ղազախստանի նախագահն առաջարկել էր հանդիպումն անցկացնել ոչ թե Ալմաթիում, այլ Աստանայում՝ մայրաքաղաքում, և, ամենայն […] ...

Գազայի հատվածում զոհերի թիվը մոտենում է 35 հազարի

21:42 10.05.2024

Գազայի հատվածում զոհերի թիվը մոտենում է 35 հազարի

Գազայի հատվածին հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 34 943-ի, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34,943-ի, վիրավորվել է 78,572 մարդ»,- ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել իսրայելական բանակի գործողությունների հետևանքով […] ...

Արքայազն Ուիլյամը խոսել է Քեյթ Միդլթոնի վիճակի մասին

21:21 10.05.2024

Արքայազն Ուիլյամը խոսել է Քեյթ Միդլթոնի վիճակի մասին

Ուելսի արքայադուստր Քեթրինը, ով բուժում է ստանում քաղցկեղից, «լավ է զգում», ասել է արքայազն Ուիլյամը Sky News-ի եթերում: «Նա իրեն լավ է զգում», – ասել է նա Հյու Թաունի հիվանդանոց այցելության ժամանակ: Քենսինգթոնյան պալատը հունվարի 17-ին հայտարարեց, որ արքայադուստրը որովայնի վիրահատության է ենթարկվել։ Վիրահատական ​​միջամտության պատճառները չեն նշվում, նշվում է, որ արքայադուստրը ցանկանում է, որ […] ...

Ժուկովսկի օդանավակայանից Դուշանբե չվերթի ժամանակ ուղևորուհին ծննդաբերել է ինքնաթիռում

21:14 10.05.2024

Ժուկովսկի օդանավակայանից Դուշանբե չվերթի ժամանակ ուղևորուհին ծննդաբերել է ինքնաթիռում

Մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայանից Դուշանբե չվերթի ժամանակ օդանավում երեխա է ծնվել։ Այս մասին ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է իր Telegram ալիքում։ «Ուրալյան ավիաուղիներ»-ի չվերթը Ժուկովսկուց Դուշանբե էր թռչում, և բարձրություն հավաքելուց հետո ուղևորներից մեկը սկսել է բարձր բղավել։ Ինչպես պարզվել է, կնոջ ծննդաբերելու ժամանակն էր, և նրան օգնության են հասել բորտուղեկցորդուհիները և ուղևորներից մեկը։ «Իրավիճակի մասին […] ...

Նշվել են համաշխարհային տնտեսության հիմնական ռիսկերը

21:06 10.05.2024

Նշվել են համաշխարհային տնտեսության հիմնական ռիսկերը

Մերձավոր Արևելքում աճող աշխարհաքաղաքական լարվածությունը, գնաճի արագացումը, համաշխարհային կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության խստացումը և Չինաստանի թույլ ՀՆԱ-ն ներկայումս գլխավոր ռիսկերն են համաշխարհային տնտեսության համար: Այս մասին հայտնում է Vedomosti թերթը՝ հղում անելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) վերլուծաբանների՝ Economic Outlook վերանայմանը։ ՏՀԶԿ-ի գլխավոր տնտեսագետ Քլեր Լոմբարդելլին ասում է, որ գործոնները կարող են խաթարել փորձագետների […] ...

Շոտլանդիայի առաջին նախարարը հանդես է եկել անկախության հռչակագրով

21:00 10.05.2024

Շոտլանդիայի առաջին նախարարը հանդես է եկել անկախության հռչակագրով

Շոտլանդիայի նորընտիր առաջին նախարար Ջոն Սվինին կարծում է, որ տարածաշրջանը կարող է անկախություն ձեռք բերել և անջատվել Մեծ Բրիտանիայից հինգ տարվա ընթացքում: Երեքշաբթի օրը Սուինին ընտրվել է Շոտլանդիայի առաջին նախարար՝ տեղի խորհրդարանում քվեարկության արդյունքում։ Նա ղեկավարում էր տարածաշրջանում իշխող Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (SNP)՝ հանդես գալով Բրիտանիայից անկախանալու օգտին։ «Կարծում եմ, որ անկախությունը կարելի է ձեռք […] ...

BACK_TO_TOP