Մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր են քննարկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+19.09 oC

Մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր են քննարկվել

21:47 28.03.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր են քննարկվել Լոնդոնի քաղաքային պլանավորման «OUTCOMIST» ընկերության հիմնադիր-տնօրեն, քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ։

«Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու գործում մեզ համար առաջնահերթ է լսել նաև միջազգային փորձագետների կարծիքն ու մշակել համատեղ ճանապարհային քարտեզ:

Նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը»,-գրել է Ավինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի առաջնորդին

19:19 12.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի առաջնորդին

Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) առաջնորդ Հերման եպիսկոպոս Գլեթթերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին «Կարիտաս Ավստրիա» և «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպմանը, Հայոց Հայրապետն անդրադառնալով բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանի անվտանգային սպառնալիքներին և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության […] ...

Կինն իր բակում գտնվող ծառի վրա կատվառյուծ է հայտնաբերել

15:15 12.05.2024

Կինն իր բակում գտնվող ծառի վրա կատվառյուծ է հայտնաբերել

Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլզ քաղաքի բնակչուհի Կորիննա Բուբենհեյմը իր տան բակումէ ծառի վրա, պումա է հայտնաբերել, հայտնել է բրիտանական Daily Mail թերթը։ Նա ասել է, որ իր գերմանական հովիվները սկզբում սկսել են հաչել բակում, և նա կարծել է, որ շները ծառի վրա նկատել են սկյուռիկներ, բայց պարզվել է, որ դա լեռնային առյուծ է: «Ես նայեցի […] ...

Դանակահարություն Լոռու մարզում․ գյուղերից մեկում ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի

12:55 12.05.2024

Դանակահարություն Լոռու մարզում․ գյուղերից մեկում ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի

Մայիսի 11-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Տաշիրի» բժշկական կենտրոն դանակահարված քաղաքացի է տեղափոխվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել  «որովայնի սուր կտրած ծակած վնասվածք» […] ...

Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:09 12.05.2024

Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 13-ին՝ ժամը 11:30-ին, «Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում ենք չանհանգստանալ։ ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

10:09 12.05.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները տարեկան 5 մլն դոլար են ծախսում անօթեւանների համար անվճար ալկոհոլի վրա

22:47 11.05.2024

Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները տարեկան 5 մլն դոլար են ծախսում անօթեւանների համար անվճար ալկոհոլի վրա

Սան Ֆրանցիսկոյի բժշկական ծառայությունները տարեկան 5 միլիոն դոլար են ծախսում անօթևան հարբեցողներին անվճար ալկոհոլային խմիչքներ բաժանելու վրա։ Ծրագիրը, որը նախատեսված է նրանց հետ կապված տարբեր միջադեպերի թիվը նվազեցնելու համար, քննադատության է ենթարկվել ակտիվիստների կողմից, հայտնում է San Francisco Chronicle թերթը։ Հրապարակման մեջ նշվում է, որ «ալկոհոլային ծրագիրը» ստեղծվել է Սան Ֆրանցիսկոյում չորս տարի առաջ։ Նրան […] ...

BACK_TO_TOP