Արսեն Զախարյանը՝ Եվրոպայի թոփ-5 լիգաներում խաղացող ամենաթանկարժեք ռուսաստանցի ֆուտբոլիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+20.09 oC

Արսեն Զախարյանը՝ Եվրոպայի թոփ-5 լիգաներում խաղացող ամենաթանկարժեք ռուսաստանցի ֆուտբոլիստ

13:52 29.03.2024

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը հրապարակել է Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես եկող ամենաթանկարժեք ռուսաստանցի ֆուտբոլիստների ցուցակը: Այն գլխավորում են իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ու Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Մոնակոյի» եզրային հարձակվող Ալեքսանդր Գոլովինը, նրանց տրանսֆերային արժեքը հետազոտական կենտրոնը գնահատում է 20 միլիոն եվրո:

Զախարյանին և Գոլովինին հաջորդում են «Հավրի» կիսապաշտպան Դալեր Կուզյաևն ու Բերգամոյի «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը, որոնց տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո:

20-ամյա Զախարյանը նախորդ տարվա օգոստոսից է խաղում Իսպանիայի Լա լիգայում: Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ Սոսյեդադի» կազմում նա մասնակցել է 31 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո

19:55 09.05.2024

Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկո Պառոլոն կարծիք է հայտնել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ «Մխիթարյանը թիմին հավասարակշռություն հաղորդող խաղացող է։ Համոզված եմ նաև, որ նա բարձրացրել է Հական Չալհանօղլուի պաշտպանողական որակները։ Մխիթարյանը բարձր մակարդակի խելացի ֆուտբոլիստ է, և միգուցե ցանկանում է փոքր ռեկորդի հեղինակ դառնալ, քանի որ չի հաղթել Չեմպիոնների լիգան։ Հավանաբար, նա մտադիր է […] ...

Էրիկ Բազինյանը մնացել է անպարտելի

19:26 09.05.2024

Էրիկ Բազինյանը մնացել է անպարտելի

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը Մոնրեալում անցկացրած հերթական մենամարտում կանադացի Շաքիլ Ֆինի հետ ավարտել է ոչ-ոքի՝ (93-97, 96-94, 95-95): Այս ոչ-ոքիով Բազինյանը մնացել է անպարտելի և պաշտպանել է երկրորդ միջին քաշային կարգի NABA և NABF չեմպիոնական գոտիները։ Կանադայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած նախորդ 32 մենամարտերում հաղթել էր: Շաքիլ Ֆինը նախորդ 30 մենամարտերում տարել […] ...

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները պարտվել են օլիմպիական վարկանիշային մրցաշարում

18:57 09.05.2024

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները պարտվել են օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շարունակվում է Օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Այսօր ասպարեզ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել են հենց մեկնարկային գոտեմարտերում, իսկ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) սկսել է հաղթանակով, բայց երկրորդ մրցավեճում համառ պայքարում 4-5 հաշվով պարտվել է վրացի ըմբիշին: Մայիսի 11-ից գորգ դուրս կգան ազատ […] ...

Աճուրդի է հանվել անձեռոցիկը, որի վրա «Բարսելոնան» և Մեսսին ստորագրել են առաջին պայմանագիրը

18:29 09.05.2024

Աճուրդի է հանվել անձեռոցիկը, որի վրա «Բարսելոնան» և Մեսսին ստորագրել են առաջին պայմանագիրը

Լոնդոնյան Bonhams աճուրդի կենտրոնում աճուրդի է հանվել «Բարսելոնայի» ու Լիոնել Մեսսիի միջև կնքված առաջին պայմանագիրը: Այն ստորագրվել է անձեռոցիկի վրա՝ 2000 թվականի դեկտեմբերի 14-ին: Արգենտինացին այն ժամանակ 13 տարեկան է եղել: Ռեստորաններից մեկում Բարսելոնայի այն ժամանակվա տնօրեն Կառլես Ռեշակը բանակցել է արգենտինացու շահերը ներկայացնող Օրասիո Գաջիոլիի հետ և որոշել է հենց անձեռոցիկի վրա պայմանագիր կնքել: […] ...

Ռոյսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

17:18 09.05.2024

Ռոյսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մտադիր է կարիերան շարունակել MLS-ի ակումբներից մեկում, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա Ռոյսն այս ամառ կլքի «Բորուսիան»։ Ռոյսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Համաձայն Transfermarkt-ի տվյալների՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։ Դորտմունդյան ակումբի […] ...

ՊՍԺ-ն որոշում է կայացրել Էնրիկեի ապագայի վերաբերյալ

16:39 09.05.2024

ՊՍԺ-ն որոշում է կայացրել Էնրիկեի ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, չնայած Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն, կմնա իր պաշտոնում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Նշվում է, որ փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին դեռ վստահում է մասնագետին և այն նախագծին, որը նրանք միասին կառուցում են։ Միաժամանակ՝ հարցականի տակ է սպորտային տնօրեն Լուիս Կամպոսի ապագան։ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգան լքել է […] ...

BACK_TO_TOP