«Նապոլին» կեռապատկի Խվիչա Կվարացխելիայի աշխատավարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+21.09 oC

«Նապոլին» կեռապատկի Խվիչա Կվարացխելիայի աշխատավարձը

13:30 29.03.2024

Իտալական «Նապոլիի» ղեկավարությունը ծրագրում է երկարաձգել վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի պայմանագրի ժամկետը, հայտնում է Napoli Magazine-ը։

Նոր պայմանագրի մանրամասները կքննարկվեն առաջնության ավարտից հետո: Նշվում է, որ ակումբը կեռապատկի 23-ամյա վրացու աշխատավարձը՝ 1,5 միլիոն եվրոյից դարձնելով 4,5 միլիոն:

Ամենայն հավանականությամբ, Վրաստանի հավաքականի առաջատարի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Կվարացխելիայի գործող պայմանագիրը նաախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի հավաքականը Կվարացխելիայի հետ միասին պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ուղեգիր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրիկ Բազինյանը մնացել է անպարտելի

19:26 09.05.2024

Էրիկ Բազինյանը մնացել է անպարտելի

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը Մոնրեալում անցկացրած հերթական մենամարտում կանադացի Շաքիլ Ֆինի հետ ավարտել է ոչ-ոքի՝ (93-97, 96-94, 95-95): Այս ոչ-ոքիով Բազինյանը մնացել է անպարտելի և պաշտպանել է երկրորդ միջին քաշային կարգի NABA և NABF չեմպիոնական գոտիները։ Կանադայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած նախորդ 32 մենամարտերում հաղթել էր: Շաքիլ Ֆինը նախորդ 30 մենամարտերում տարել […] ...

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները պարտվել են օլիմպիական վարկանիշային մրցաշարում

18:57 09.05.2024

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները պարտվել են օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շարունակվում է Օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Այսօր ասպարեզ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել են հենց մեկնարկային գոտեմարտերում, իսկ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) սկսել է հաղթանակով, բայց երկրորդ մրցավեճում համառ պայքարում 4-5 հաշվով պարտվել է վրացի ըմբիշին: Մայիսի 11-ից գորգ դուրս կգան ազատ […] ...

Աճուրդի է հանվել անձեռոցիկը, որի վրա «Բարսելոնան» և Մեսսին ստորագրել են առաջին պայմանագիրը

18:29 09.05.2024

Աճուրդի է հանվել անձեռոցիկը, որի վրա «Բարսելոնան» և Մեսսին ստորագրել են առաջին պայմանագիրը

Լոնդոնյան Bonhams աճուրդի կենտրոնում աճուրդի է հանվել «Բարսելոնայի» ու Լիոնել Մեսսիի միջև կնքված առաջին պայմանագիրը: Այն ստորագրվել է անձեռոցիկի վրա՝ 2000 թվականի դեկտեմբերի 14-ին: Արգենտինացին այն ժամանակ 13 տարեկան է եղել: Ռեստորաններից մեկում Բարսելոնայի այն ժամանակվա տնօրեն Կառլես Ռեշակը բանակցել է արգենտինացու շահերը ներկայացնող Օրասիո Գաջիոլիի հետ և որոշել է հենց անձեռոցիկի վրա պայմանագիր կնքել: […] ...

Ռոյսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

17:18 09.05.2024

Ռոյսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մտադիր է կարիերան շարունակել MLS-ի ակումբներից մեկում, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա Ռոյսն այս ամառ կլքի «Բորուսիան»։ Ռոյսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Համաձայն Transfermarkt-ի տվյալների՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։ Դորտմունդյան ակումբի […] ...

ՊՍԺ-ն որոշում է կայացրել Էնրիկեի ապագայի վերաբերյալ

16:39 09.05.2024

ՊՍԺ-ն որոշում է կայացրել Էնրիկեի ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, չնայած Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն, կմնա իր պաշտոնում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Նշվում է, որ փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին դեռ վստահում է մասնագետին և այն նախագծին, որը նրանք միասին կառուցում են։ Միաժամանակ՝ հարցականի տակ է սպորտային տնօրեն Լուիս Կամպոսի ապագան։ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգան լքել է […] ...

Գևորգ Թադևոսյանը մեկնարկել է հաղթանակով. Օլիմպիական վարկանիշային մրցաշար

13:37 09.05.2024

Գևորգ Թադևոսյանը մեկնարկել է հաղթանակով. Օլիմպիական վարկանիշային մրցաշար

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկած օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) մեկնարկել է հաղթանակով: Որակավորման փուլում Գևորգը ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել է իտալացի Միրկո Մինգուցիին: 1/8 եզրափակչում Գևորգը կգոտեմարտի վրացի Լաշա Գոբաձեի հետ: ...

BACK_TO_TOP