Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+20.09 oC

Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը

14:15 29.03.2024

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2024 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով: Հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

16:51 08.05.2024

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը և զարգացման միտումները, անդրադարձել՝ երկրի տնտեսական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացվածությանն ու դերակատարությանը: Նախագահ Խաչատուրյանը մեծապես կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը: ...

152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում. երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

16:45 08.05.2024

152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում. երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է խմբի կողմից բազմադրվագ համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը: Ձեռնարկված քննչական և ապացուցողական անհրաժեշտ ու հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի 36-ամյա բնակիչը, այլ քրեական վարույթներով ունենալով ամբաստանյալի կարգավիճակ, գտնվելով կալանավայրում, Երևան քաղաքում բնակվող իր 38-ամյա […] ...

Այրվել է ավտոմեքենա

16:32 08.05.2024

Այրվել է ավտոմեքենա

Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի Պարույր Սևակի փողոցի թիվ 10 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:40-ին: Այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենայի սրահը և […] ...

ՀՀ 5 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:25 08.05.2024

ՀՀ 5 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հրապարակվել է Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 28-մայիսի 4-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Գյումրիում ապրիլի 30-մայիսի 3-ը, Արարատում՝ ապրիլի 29-մայիսի 3, Հրազդանում՝ ապրիլի 28-ին, 29-ին, մայիսի 2-ին և 3-ին, Վանաձորում՝ ապրիլի 28-30-ը, մայիսի 2-ին, Ալավերդիում՝ ապրիլի 28-ին, 30-ին, մայիսի 1-ին, 3-ին։ ...

Կլիմայի փոփոխության «թվային երկվորյակի» մշակումը արագորեն զարգանում է

15:55 08.05.2024

Կլիմայի փոփոխության «թվային երկվորյակի» մշակումը արագորեն զարգանում է

Կլիմայի փոփոխության հարմարվողականության «թվային երկվորյակը», որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, բեկումնային ծրագիր է, որի նպատակն է ստեղծել գործիք բարձր լուծաչափի (5-10 կմ) գլոբալ կլիմայի փոփոխության կանխատեսումների համար: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ի տարբերություն նախկին կլիմայական կանխատեսումների, կլիմայի փոփոխության «թվային երկվորյակը» նպատակ ունի ապահովել թարմացված արդյունքներ՝ առնվազն տարին մեկ […] ...

Մայիսի 10-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

15:10 08.05.2024

Մայիսի 10-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 թիվ 12 դպրոց, Մայիսի 9-ի փ․ 2, 4/1, 4/2, 4/3, 9ա, 11, 11ա շենքեր, Գ․Նժդեհի փ․ 13, 13բ, 15, 21 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ […] ...

BACK_TO_TOP