8 ամիս ապաքինվելուց հետո «Ռեալի» պաշտպանը կվերադառնա խաղադաշտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+13.09 oC

8 ամիս ապաքինվելուց հետո «Ռեալի» պաշտպանը կվերադառնա խաղադաշտ

17:06 29.03.2024

Հայտնի է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի խաղադաշտ վերադառնալու ժամկետը:

Իսպանական AS-ի տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստը, որը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով օգոստոսի 12-ից շարքից դուրս է մնացել, խաղադաշտ կվերադառնա ապրիլի 13-ին: Այդ օրն «Ռեալը» Լա լիգայի 31-րդ տուրում կհյուրընկալվի «Մալյորկային»։

Ընթացիկ մրցաշրջանում Միլիտաոն «Ռեալի» կազմում մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Ֆուտզալի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

23:06 09.05.2024

Հայաստանի Ֆուտզալի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ֆուտզալի հավաքականների դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 32-րդ տեղն է զբաղեցնում 139 թիմերի հաշվարկում։ ՖԻՖԱ-ն առաջին անգամ է կազմել ֆուտզալի ազգային թիմերի վարկանիշային ցուցակ։ Առաջին տեղում Բրազիլիայի հավաքականն է, որին հաջորդում են Պորտուգալիան ու Իսպանիան։ Լավագույն տասնյակում են նաև Իրանի, Արգենտինայի, Մարոկկոյի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թաիլանդի և Ֆրանսիայի հավաքականները։ 2023 թվականին ֆուտզալի […] ...

Հայաստանի Մ14 հավաքականը զիջել է  Լիբանանի թիմին

22:40 09.05.2024

Հայաստանի Մ14 հավաքականը զիջել է Լիբանանի թիմին

Մայիսի 9-ին Երևանում մեկնարկել է ՈւԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարը: Հայաստանի Մ-14 հավաքականը առաջին խաղում զիջել Լիբանանի հասակակիցների թիմին 0:1 hաշվով: Գոլը լիբանանցիները խփել են հանդիպման 11-րդ րոպեին: Աչքի է ընկել Մոհամադ Մադին: ...

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները չկարողացան այսօր օլիմպիական ուղեգրեր նվաճել

22:06 09.05.2024

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները չկարողացան այսօր օլիմպիական ուղեգրեր նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) չկարողացան օլիմպիական ուղեգիր նվաճել Ստամբուլում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչներին պայքարից դուրս թողած ըմբիշները չկարողացան դուրս գալ եզրափակիչ: Այսպիսով, հայ ըմբիշների համար պայքարն ավարտված է: Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն […] ...

Հայաստանը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունում

21:51 09.05.2024

Հայաստանը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունում

Ստոկհոլմում կայացած ուշուի Եվրոպայի 19-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ, հայտնում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան: Հայաստանի երեք ներկայացուցիչներ ոսկե մեդալ են նվաճել երիտասարդների մրցապայքարում, չորսը՝ մեծահասակների: Մեծահասակներ Դավիթ Վարդանյան (65 կգ)՝ ոսկե մեդալ Արսեն Բագրյան (60 կգ)՝ ոսկե մեդալ Դավիթ Իսախանյան (56 կգ)՝ ոսկե մեդալ Ժիրայր […] ...

Էդգար Սևիկյանը` «Ֆերենցվարոշի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

21:24 09.05.2024

Էդգար Սևիկյանը` «Ֆերենցվարոշի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը ճանաչվել է հունգարական «Ֆերենցվարոշի» ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հաղթողը որոշվել է քվեարկության արդյունքում։ Նախորդ ամիս 22-ամյա ֆուտբոլիստն Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմի կազմում մասնակցել է 7 հանդիպման և խփել 2 գոլ։ Էդգար Սևիկյանը 2024 թ. ձմռանն է 1,2 միլիոն եվրոյով ռուսական «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որի կազմում […] ...

ՊՍԺ-ի  նախկին ֆուտբոլիստի եղբորը սպանողին դատապարտել են 23 տարվա ազատազրկման

20:34 09.05.2024

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստի եղբորը սպանողին դատապարտել են 23 տարվա ազատազրկման

Փարիզի ՊՍԺ-ի և Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին պաշտպան Սերժ Օրյեի եղբոր` Քրիստոֆերի մարդասպանին դատապարտել են 23 տարվա ազատազրկման, հայտնում է RMC Sport-ը։ Քրիստոֆեր Օրյեն սպանվել է 2020 թ. հուլիսին Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում գիշերային ակումբից դուրս գալիս։ Մեղադրյալն ընդունել է իր մեղքը` հայտնելով, որ անձնական խնդիր է ունեցել Քրիստոֆերի հետ։ Հանցագործը նախկինում ունեցել էր 4 դատվածություն։ Սերժ […] ...

BACK_TO_TOP