Ռալֆ Ռանգնիկը՝ «Բավարիայի» գլխավոր մարզչի թեկնածու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+15.09 oC

Ռալֆ Ռանգնիկը՝ «Բավարիայի» գլխավոր մարզչի թեկնածու

17:25 29.03.2024

Գերմանացի հանրահայտ մասնագետ Ռալֆ Ռանգնիկը կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան»:

Գերմանական ակումբը 65-ամյա մարզչին դիտարկում է որպես Բունդեսլիգայի առաջատար Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոյի ալտերնատիվ տարբերակ, եթե վերջինիս հետ չհաջողվի պայմանագիր կնքել: Մյունխենում սպասում են, որ իսպանացի մասնագետն իր ապագայի մասին որոշում կկայացնի մոտ ժամանակում:

«Բավարիան» թեկնածուների ցուցակից դուրս է թողել իտալացի Անտոնիո Կոնտեին և պորտուգալացի Ժոզե Մոուրինյուին:

Հիշեցնենք, որ այժմ Ռալֆ Ռանգնիկը գլխավորում է Ավստրիայի հավաքականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը հաղթել են Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում

10:20 08.05.2024

Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը հաղթել են Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում

Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Masters մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը, Էրիկ Գասպարյանը, Հովիկ Հայրապետյանը: Այժմ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 3 միավոր, Սամվել Տեր-Սահակյանն ունի 2,5 միավոր: Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է […] ...

Մբապեն մեկնաբանել է ՊՍԺ-ի՝ ՉԼ-ից դուրս մնալը

09:52 08.05.2024

Մբապեն մեկնաբանել է ՊՍԺ-ի՝ ՉԼ-ից դուրս մնալը

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բորուսիայից» (ընդհանուր 0:2) կրած պարտության և մրցաշարից դուրս մնալու մասին. «Մրցակիցն ավելի լավ էր խաղում տուգանային հրապարակում։ Ցավում եմ մեր ֆուտբոլային ընտանիքի համար, ցավում եմ երկրպագուների համար։ Մենք փորձեցինք մեր ուժերի սահմաններում անել ամեն ինչ, բայց դա բավարար չէր։ Այս մրցաշրջանում մենք ցույց […] ...

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

17:55 07.05.2024

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան բոլոր առումներով կաջակցի Հայաստանին՝ 2027-ին Ծանրամարտի աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու ու անցկացնելու համար: Թեմայի շուրջ այսօր համատեղ ասուլիս է անցկացվել: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան

16:06 07.05.2024

Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին: Ասուլիսին մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ազգային […] ...

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

10:57 07.05.2024

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիսի 10-ին` ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ: ...

Վոյցեխ Շչեսնին հնարավոր է կարիերան շարունակի ԱՊԼ-ում

21:00 06.05.2024

Վոյցեխ Շչեսնին հնարավոր է կարիերան շարունակի ԱՊԼ-ում

Անգլիական «Չելսին» դիտարկում է իտալական «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը, հայտնում է Tutto Juve-ն։ Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մրցաշրջանում Վոյցեխ Շչեսնին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 32 հանդիպում։ ...

BACK_TO_TOP