«Լիվերպուլը» որոշել է չհրավիրել Խաբի Ալոնսոյին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+18.09 oC

«Լիվերպուլը» որոշել է չհրավիրել Խաբի Ալոնսոյին

19:30 29.03.2024

Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը որոշել է հրաժարվել Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին հրավիրելու գաղափարից, հայտնում է The Times-ը:

Իսպանացին Յուրգեն Կլոպին փոխարինելու գլխավոր թեկնածուն էր, սակայն ակումբում կարծում են, որ Ալոնսոն մտադիր է ևս մեկ մրցաշրջան մնալ «Բայերում»:

Այժմ լիվերպուլցիները դիտարկում են Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի և անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիի թեկնածությունները:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Յուրգեն Կլոպը լքելու է «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն 5-րդ անգամ անընդմեջ լավագույնն է Լիգա 1-ում

18:06 15.05.2024

Մբապեն 5-րդ անգամ անընդմեջ լավագույնն է Լիգա 1-ում

Ֆրանսիայի ֆուտբոլիստների Ազգային միությունն (UNFP) ընտրել է Լիգա 1-ի լավագույն խաղացողին: Այդ տիտղոսին 5-րդ անգամ անընդմեջ արժանացել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն: 25-ամյա ֆրանսիացին մրցանակը ստացել է նաև 2019, 2021, 2022 և 2023 թվականներին: 2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակը չի հանձնվել: Մբապեն մոտ է նաև 6-րդ անգամ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու դառնալուն: Հարձակվողը 27 գոլ […] ...

Դերիք Լյուիսը նոկաուտով հաղթել է Ռոդրիգո Նասիմենտոյին․ UFC

17:29 15.05.2024

Դերիք Լյուիսը նոկաուտով հաղթել է Ռոդրիգո Նասիմենտոյին․ UFC

Սենթ Լուիսում տեղի ունեցած UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում ամերիկացի Դերիք Լյուիսը հաղթել է բրազիլացի Ռոդրիգո Նասիմենտոյին: Լյուիսը ծանր քաշային կարգի մենամարտի երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով է հաղթանակի հասել: 39-ամյա ամերիկացու համար սա 28-րդ հաղթանակն էր օկտագոնում, նա նաև 12 պարտություն ունի: 31-ամյա Նասիմենտոյի համար սա երկրորդ պարտությունն էր, 11 մենամարտում էլ նա հաղթել է: […] ...

Հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել գրեփլինգի Եվրոպայի Մ15 առաջնությունում

17:12 15.05.2024

Հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել գրեփլինգի Եվրոպայի Մ15 առաջնությունում

Հունաստանում կայացած գրեփլինգի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 16 մեդալ։ Gi ձևաչափում ոսկե մեդալակիր է դարձել Մարատ Կարապետյանը։ No-Gi ձևաչափում նա արծաթե մեդալի է արժանացել։ Մրցանակային տեղեր են գրավել նաև Զորիկ Հովհաննիսյանը (Gi` բրոնզ, No-Gi` բրոնզ), Գարուշ Վարդանյանը (Gi` բրոնզ, No-Gi` բրոնզ), Ռաֆիկ Թումասյանը (Gi` արծաթ, No-Gi` բրոնզ), Հովհաննես Մկրտչյանը (No-Gi` […] ...

Վարազդատ Հարոյանը՝ Չինաստանի Սուպերլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

16:55 15.05.2024

Վարազդատ Հարոյանը՝ Չինաստանի Սուպերլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է Չինաստանի Սուպերլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 31-ամյա պաշտպանը «Ցինդաո Վեսթ Քոսթի» կազմում մասնակցել էր «Շենդոնի» դեմ 10-րդ տուրի տնային խաղին, որում գրանցվել էր ոչ-ոքի: Ընթացիկ մրցաշրջանում Հարոյանը 9 հանդիպման է մասնակցել չինական թիմի կազմում: Հայ ֆուտբոլիստը «Ցինդաո Վեսթ Քոսթի» կազմում խաղում է […] ...

Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

16:30 15.05.2024

Երիտասարդ հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 6 ըմբիշներ մեդալներ են նվաճել Սուրակատ Ասիատիլովի անվան միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Արմեն Սուքիասյանը (60 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ) դարձել են մրցաշարի հաղթող, Արմեն Գևորգյանը (55 կգ), Աշոտ Մանուկյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ) և Արշակ Գեղամյանը (97 կգ) նվաճել են բրոնզե մեդալ: […] ...

«Ալ Հիլյալը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել Ռաֆինյայի համար

16:06 15.05.2024

«Ալ Հիլյալը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել Ռաֆինյայի համար

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կարող է շուտով հեռանալ կատալոնական ակումբից։ Diario Sport-ը գրում է, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար։ «Բարսելոնան» ցանկանում է բաժանվել 27-ամյա ֆուտբոլիստից։ Ակումբի ղեկավարությունն արդեն իր մտադրության մասին հայտնել է նրան։ Ռաֆինյան տեղյակ է, որ եթե մնա կատալոնական ակումբում, դառնալու է […] ...

BACK_TO_TOP