Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+16.09 oC

Դիլիջանում բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը

19:05 29.03.2024

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այսօր բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը, որը նախատեսված էր ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ, մարզի երիտասարդական կառույցների, ինչպես նաև այլ համայնքների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հյուրերը շրջել են Դիլիջանի «Դուկո» (լատիներեն բառ է նշանակում է՝ «Ես առաջնորդում եմ») նորաբաց կենտրոնում, ծանոթացել կատարված աշխատանքին, երիտասարդների ժամանցի համար ստեղծված միջավայրին: Կենտրոնն ապահովված է քննարկումների և հանդիպումների ժամանակակից սրահով, գրադարանով և այլ ենթակառուցվածքներով:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով երիտասարդական կենտրոնի բացման կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ընթացիկ շաբաթը նախարարության, գործընկեր պետական և հասարակական կառույցների համար երիտասարդական էր, քանի որ Դիլիջանի երիտասարդական կենտրոնի բացմանը նախորդել էր նմանատիպ կենտրոնի բացումը Ապարանում, իսկ նախօրեին էլ Գավառում ազդարարվել էր այս տարվա երիտասարդական մայրաքաղաք ծրագրի մեկնարկը:

«Իսկապես, երիտասարդության շաբաթ էր, որի շրջանակում ներկայացվեցին կառավարության երիտասարդական քաղաքականության անելիքների ու ծրագրերի արդյունքները: Կարևոր է, որ հատկապես մարզային տարբեր բնակավայրերում ստեղծվեն նմանօրինակ միջավայրեր ու մեր երիտասարդներն ունենան հնարավորություն հավաքվելու, տարբեր հարցերի շուրջ քննարկումներ անելու, ընթերցելու, գաղափարներ առաջադրելու: Այսպիսի միջավայրերն, իրականում, կյանքի որակ ու հեռանկար են փոխում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը

Ըստ նախարարի՝ այս տարի Հայաստանի ևս 4 բնակավայրերում հիմնվելու են երիտասարդական կենտրոններ, որոնց մրցույթներն այժմ ամփոփման փուլում են: Նա կարևորել է աշխատանքների իրականացման եռակողմ ձևաչափը.

«Երիտասարդական այսպիսի կենտրոնի ստեղծումը միայն պետության կողմից իրագործվող ծրագիր չէ: Սա հավասարաչափ նաև համայնքի, հասարակական և մասնավոր հատվածի համագործակցությամբ կյանքի կոչվող նախաձեռնություն է: Մենք շատ կարևորում ենք նմանօրինակ կենտրոնների գործունեությունը մի քանի առումով. բնակավայրերում դրանք միջավայրեր են, որտեղ երիտասարդներն ուղղակի կարող են այցելել իրենց ժամանցի համար, բայց նաև դրանք դառնում են ոչ ֆորմալ կրթական շատ լավ հարթակներ: Այսօրինակ կենտրոնները նաև հրաշալի հարթակ են պետական մարմինների համար՝ իրենց ծրագրերի վերաբերյալ իրազեկելու շահառուներին՝ ստանալով նոր առաջարկներ և գաղափարներ:

Պետական քաղաքականության առաջնահերթություն է տարածքային համաչափ բաշխվածությունը. մենք նույն բնակավայրում երկրորդ նույնատիպ կենտրոն չենք բացում: Այստեղ ամբողջ առանձնահատկությունն այն է, որ հայտերը ներկայացնում են մասնակցող կազմակերպությունները և իրենք են նշում, թե որտեղ են առաջարկում բացել կենտրոն: Հետագայում այդ կենտրոնը պետք է շարունակի աշխատել. սա գլխավոր նախապայմանն է: Հենց այս առումով շատ կարևոր է համագործակցությունը տեղի ակտիվ հասարակական կազմակերպությունների, մասնավոր սեկտորի և համայնքի հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Տարվա կարևորագույն անելիքների համատեքստում՝ նախարարն ընդգծել է հատկապես «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակումը, որն այժմ հանրային քննարկումների փուլում է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ քաղաքացին, հատկապես երիտասարդը, անկախ իր բնակության վայրից, պետք է հասանելիություն ունենա որակյալ ծառայություններին.

«Կարծում եմ, որ կենտրոնը ակտիվ քաղաքացիության ձևավորման հանգույց պետք է լինի: Երիտասարդները պետք է սովորեն՝ ինչպես համախմբել, ինչպես առաջնորդել, նախաձեռնությունը տեղ հասցնել, ներառվել տեղական ինքնակառավարման, պետական կառավարման մեջ, նաև արդյունավետորեն աշխատել ծառայություն մատուցողների հետ ու հասնել խնդիրների լուծման»:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է նաև նորաբաց կենտրոնի՝ ոչ ֆորմալ կրթության, կարողությունների, հմտությունների, կոմպետենցիաների զարգացման հարթակ լինելու կարևորությունը և հույս հայտնել, որ այն կդառնա այն եզակի հանրային տարածքներից մեկը, որտեղ իսկապես որակյալ ինտելեկտուալ ժամանց կապահովվի երիտասարդության համար:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Արթուր Ղազարյանը, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և այլք:

«Տավուշի մարզում սա երկրորդ նման կենտրոնն է: Ընդ որում, Իջևանի երիտասարդական կենտրոնում գրանցած արդյունքները շատ տպավորիչ են: Այնտեղ կազմակերպվում են քննարկումներ, հանդիպումներ: Համոզված ենք՝ Դիլիջանի երիտասարդական կենտրոնում ևս արդյունավետ աշխատանքներ կիրականացվեն, նոր գաղափարներ կծնվեն՝ ի նպաստ համայնքի և մարզի զարգացման»,- ասել է Նարեկ Ղուշչյանը:

Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի ծրագրերի ղեկավար Աիդա Աթաբեկյանն էլ ներկայացրել է Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնի ապագա ծրագրերը:

«Մտադիր ենք այստեղ ներգրավված երիտասարդներին տալ հիմնավոր գիտելիքներ, զարգացնել նրանց կարողությունները, բացահայտել ներուժը: Կենտրոնի ստեղծման շրջանակում մեր առջև դրել ենք 4 հիմնական խնդիրներ, որոնք արդեն իսկ իրագործել ենք՝ ֆիզիկական, շենքային պայմաններ, մեթոդաբանության մշակում, անկաշկանդ ու ներդաշնակ մթնոլորտի, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական գործիքակազմի ապահովում, որը թույլ կտա կենտրոնի աշխատանքներում ներգրավելու ավելի մեծ թվով երիտասարդների»,- ասել է Աիդա Աթաբեկյանը:

Երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը հաջորդել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի արտագնա նիստը, որի ընթացքում քննարկվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ԿԳՄՍՆ 2025 թ. բյուջետային և 2025-27 թթ. ՄԺԾԾ ծրագրերի հայտերի հիմնական ուղղությունները:

Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի՝ մինչև 2026 թվականը մարզերում նախատեսվում է հիմնել 25 երիտասարդական կենտրոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմա պաշտոնապես մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարել եմ, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը. վարչապետ

17:30 14.05.2024

Հիմա պաշտոնապես մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարել եմ, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը. վարչապետ

«Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատոր Politico in Europe-ի գործադիր խմբագիր Գորդոն Ռեպինսկու հարցերին: Գորդոն Ռեպինսկի – Դուք նշեցիք անվտանգության հետ կապված Հայաստանի իրավիճակը։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը ձեր հարևանին անվանել է ավտոկրատիա։ Դուք գտնվում եք շատ բարդ աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքում։ Ինչպե՞ս եք լուծում անվտանգության հետ կապված խնդիրն այդ միջավայրում։ Վարչապետ […] ...

Մ-6-Աթան ճանապարհին ընթանում են հիմնանորոգման աշխատանքները

17:23 14.05.2024

Մ-6-Աթան ճանապարհին ընթանում են հիմնանորոգման աշխատանքները

Մ-6-Աթան ճանապարհին ընթանում են հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...

Հնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17:06 14.05.2024

Հնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հնդկաստանի Պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ՝ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն […] ...

Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ

16:59 14.05.2024

Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին: ՀՀ վարչապետը «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մի քանի հարցերի: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ ձեզ հետ կիսելու այն մարտահրավերները, որոնց բախվում […] ...

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան

16:54 14.05.2024

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր, իսկ այժմ ակնհայտորեն տեղի է ունենում գլոբալ աշխարհակարգի փլուզում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում կայացած «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ […] ...

40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ապրիլ ամսվա վճարման գործընթացը սկսված է

16:47 14.05.2024

40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ապրիլ ամսվա վճարման գործընթացը սկսված է

Միասնական սոցիալական ծառայությունից ԼՂ մեր հայրենակիցներին տեղեկացնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում ապրիլ ամսվա վճարման գործընթացը սկսված է։ ...

BACK_TO_TOP