Որքան արժե վաճառքի հանված Սեբաստիայի հայկական եկեղեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Որքան արժե վաճառքի հանված Սեբաստիայի հայկական եկեղեցին

22:20 02.04.2024

Թուրքիայում անշարժ գույքի գործակալություններից մեկը վաճառքի է հանել հայկական եկեղեցի: Այդ մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր» պարբերականը:

Ո՞ր եկեղեցու մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Թուրքական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության համաձայն, դա մի եկեղեցի է, որը Սիվասի նահանգի Գյուրուն գյուղում է և կոչվում է «Սուրբ Աստվածածին»:

Բայց որքան հասկացա, խոսքը Սեբաստիայի գյուղերից մեկի հայկական եկեղեցու մասին է, և իրականում այդ եղեղեցին «Սուրբ Կարապետ» է կոչվում:

Այդ գյուղը Սեբաստիայից մոտ 20 կմ հեռավորության վրա է, եկեղեցին էլ կառուցված է եղել 19-րդ դարի կեսերին և ցեղասպանությունից հետո այդ եկեղեցին ու հարակից ողջ տարածքը դարձել են տեղի հարուստ թուրք ընտանիքներից մեկի սեփականությունը: Այդ եկեղեցին օգտագործվում էր որպես հնձած խոտի պահեստ:

Եվ այժմ ոմն մի կին, որը ներկայանում է որպես Հադիջե Աքայ, պնդում է, որ ինքն է սեփականատերն այդ գույքի   և անշարժ գույքի գործակալություններից մեկի միջոցով այդ եկեղեցին հանել է վաճառքի: Ինտերնետում այդ մասին կա հայտարարություն, տեսանյութեր անշարժ գույքի բոլոր առավելությունները պատկերող: Այդ գույքի համար սեփականատերն ակնկալում է 16 մլն լիրա, որը մոտավորապես հավասար է կես մլն դոլարի »,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Այդյո՞ք օրինական է եկեղեցի վաճառելը: Սեբաստիայում պահպանված հայկական ուրիշ եկեղեցի կա՞:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP