22:48 05.04.2024
Ռուսաստանյան լրատվամիջոցները գրում են, որ Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այդ համալիրի համասեփականատեր, Իլհամ Ալիևի դստեր նախկին ամուսին Էմին Աղալարովը փախել է Ռուսաստանից: Պարզվում է՝ նա Ադրբեջանում է:
Ի՞նչ է անում նա Ադրբեջանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այո, արդեն մի քանի օր է, ինչ Էմին Աղալարովը Բաքվում է, նրա քույրը և մայրը ԱՄՆ-ում են՝ իրենց շքեղ առանձնատանը: Փաստորեն, Մոսկվայում ընտանիքի անդամներից մնացել է միայն Աղալարով ավագը:
Լրատվամիջոցները գրում են, որ Էմին Աղալարովը փախել է: Նա Բաքվում հարցազրույց է տվել և ասել՝ այն որ ինքը գտնվում է Բաքվում, չի կարելի գնահատել որպես փախուստ: Նա ասել է, որ Բաքու է մեկնել գործերով, բիզնես նպատակով և պատրաստվում է այդ խնդիրները Բաքվում լուծելուց հետո անմիջապես վերադառնալ Մոսկվա:
Նշեմ, որ Ադրբեջանում նա կառուցում է 5 աստղանի շքեղ հյուրանոցային համալիր և ասում է, որ այդ համալիրի կառուցման գործի հետ կապված է Բաքու ժամանել, բայց մոսկովյան լրատվամիջոցների ներկայացուցիչները կարծում են, որ, այնուամենայնիվ, նրա Բաքու մեկնելն ուղղակիորեն կապված է Crocus City Hall-ում ահաբեկչության հետ կապված այն միջոցառումների հետ, որոնք այժմ Ռուսաստանի իրավապահները ձեռնարկում են Մոսկվայում:
Նշեմ, որ Աղալարովը լքել է Ռուսաստանն անմիջապես այն բանից հետո, երբ իրավապահները կանչել են այդ համալիրի գլխավոր տնօրեն Գրաչովին, և նա արդեն ցուցմունքներ է տալիս իրավապահներին»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչո՞ւմ կարող են մեղադրել Աղալարովներին:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...