23:48 10.04.2024
Միացյալ Նահանգները և Հայաստանը շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են ունենում անվտանգության և պաշտպանության մասին, դա նույնպես շարունակական թեմա է, հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում:
«Ազատություն». – Անցած շաբաթ մենք երկուսս էլ Բրյուսելում էինք, որտեղ Հայաստանի արևմտյան գործընկերները խոստացան հավելյալ ֆինանսական աջակցություն, ու վերահաստատեցին իրենց հանձնառությունը Հայաստանի տնտեսության ու ժողովրդավարության ամրապնդմանը։ Արդյոք որևէ համաձայնագիր է ստորագրվել՝ երաշխավորելու, որ այս աջակցությունը լինի շարունակական՝ անկախ, թե ինչպես կավարտվեն մի քանի ամսից Բրյուսելում ու ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները:
Քրիստինա Քվին. – Պայմանավորվածությունն այն էր, որ մենք պարզապես շարունակելու ենք մեր շատ լավ և աճող երկխոսությունը։ Կարող եմ ասել, որ անցած մեկ տարում, ինչ ես եկել եմ Հայաստան, մեր հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում ընդլայնվել և խորացել են։ Եվ ես կարծում եմ, որ այն ամենը, որ մենք ընդգծեցինք բրուսելյան բարձր մակարդակի հանդիպմանը, պարզապես ցույց է տալիս այն առաջընթացը, որին հասել ենք, հատկապես՝ վերջին մի քանի տարիներին: Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում կշարունակենք առաջընթացը:
«Ազատություն». – Այսինքն, դուք կարծում եք, որ այդպես կլինի, բայց համաձայնագիր այդ հարցով չկա:
Քրիստինա Քվին․ – Դե, մենք պայմանավորվեցինք շարունակել քննարկումները այս բոլոր հարցերի շուրջ։ Այնպես որ, այդ տեսանկյունից, իհարկե, մենք կշարունակենք զրույցը։
«Ազատություն». – Ինձ Բրյուսելում ասացին, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի սահմանին Եվրամիության դիտորդական առաքելությանը միանալու հնարավորությունը, ինչպես կանադացիները արեցին անցած տարի։ Կհաստատե՞ք այս տեղեկությունը՝ կա՞ն արդյոք նման քննարկումներ։
Քրիստինա Քվին․ – Ո՛չ, մինչև հիմա մենք նման պլան չունենք, բայց, իհարկե, ապագայում ոչինչ չենք բացառում։
«Ազատություն». – Քանի որ բրյուսելյան հանդիպման օրակարգի հիմնական հարցը Հայաստանի դիմադրողականության բարձրացումն էր, կուզեի մի փոքր խորանալ այս թեմայի մեջ։ Վերջին հարցումների համաձայն անվտանգությունն է հայաստանցիներին ամենից շատ հուզող խնդիրը, և մենք տեսանք, որ Ֆրանսիան ամրապնդեց ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ՝ մատակարարելով զինատեսակներ՝ չնայած խոչընդոտներին։ Միացյալ Նահանգները կհետևի՞ Ֆրանսիայի օրինակին։
Քրիստինա Քվին․ – Ես կասեի, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են ունենում անվտանգության և պաշտպանության մասին։ Դա նույնպես շարունակական թեմա է, և, կարծում եմ, որ վերջին մեկ տարում այս թեմայով զգալի ընդլայնում ենք ունեցել: Ընդամենը մի քանի օրինակ. անցյալ տարի մենք մեր առաջին համատեղ զորավարժությունն անցկացրինք 2008 թվականից ի վեր: Կարծում եմ՝ դա շատ կարևոր ազդանշան է, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը կարող են աշխատել իրար հետ պաշտպանական ոլորտում, նաև հավելյալ ուղիներ ենք փնտրում, որ կարողանանք շարունակել այդ աշխատանքը: Մենք նաև ունենալու ենք խորհրդական, ով կարող է գալ և նստել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ օգնելու կարողությունների զարգացմանը, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել իր մասնակցությունը այնպիսի հարցերում, ինչպիսիք են խաղաղապահությունը և այլ խաղաղ նախաձեռնություններ: Մենք ուզում ենք օգտակար լինել, և կաշխատենք և՛ ներքին բարեփոխումների ուղղությամբ, թե ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարությունը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, և՛ ապա նաև, թե ինչպես ավելին անել խաղաղապահ ոլորտում:
«Ազատություն». – Բայց այս պահին, որքան հասկացա, որևէ քննարկում չկա զենք ու ռազմամթերք մատակարարելու շուրջ։
Քրիստինա Քվին․ – Իրականում, մենք շարունակական քննարկում ունենք, թե ինչ կարող է Հայաստանին անհրաժեշտ լինել ռազմական ոլորտում։ Արդեն պայմանավորվել ենք մի քանի բանի շուրջ։ Այդ պայմանավորվածություններից մի բան կարող եմ առանձնացնել՝ Հայաստանը խնդրել էր շտապօգնության զրահապատ մեքենաներ, որոնցով նրանք կարող են մտնել հակամարտության տարածք, և այդ մեքենաներով տեղափոխվող մարդիկ պաշտպանված կլինեն: Մենք արդեն պայմանավորվել ենք, որ առաջ ենք գնալու այս հարցում, և այժմ աշխատում ենք դրա իրագործման եղանակների վրա, որպեսզի կարողանանք տրամադրել այդ օգնությունը: Եվ, ինչպես նշեցի, ամենատարբեր թեմաներ ենք քննարկում, և փորձում ենք տեսնել, թե որտեղ կարող ենք օգտակար լինել Հայաստանին՝ նրա պաշտպանության առումով:
18:07 09.06.2025
Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...
17:54 09.06.2025
Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...
17:43 09.06.2025
Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
17:34 09.06.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետՀունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...