19:39 14.04.2024
Այսօր՝ ապրիլի 14-ին, վրաերթ է տեղի Արմավիրի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ «Դվին» ռեստորանային համալիրի մոտ Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Լիպարիտ Գ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Արկադի Մ.-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը ժամը 11:55-ի սահմաններում բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Արա Թորոսյանն ու կրտսեր պարեկ Վաչագան Բաղդասարյանը։ Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ։Վրաերթի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
17:12 14.07.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպանին17:07 14.07.2025
Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասումՀուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա տղամարդու։ Նա հուլիսի 4-ից հետախուզվում էր մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:57 14.07.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...
16:54 14.07.2025
Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում էԱյսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ […] ...
16:48 14.07.2025
Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորություններըԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ […] ...
16:42 14.07.2025
Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել էՀունիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 53-ամյա մի կին և հայտնել, որ հունիսի 14-ին անհայտ անձը մտել է իր բնակարան և գողացել 2 պայուսակ, որոնցում եղել են ոսկեղեն և գումար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է […] ...
16:35 14.07.2025
Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումըԲրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...