«Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+9.09 oC

«Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

12:26 15.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթիր՝ կրթողին» ծրագիրը: Այն հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում:

Ծրագրի նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների զբաղվածությունը՝ ձեռարվեստի գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով, ինչպես նաև նպաստել նրանց ստեղծագործական, կրթական, աշխատանքային պայմանների և եկամուտ ստանալու հնարավորությունների ստեղծմանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 30 արցախցիների համար կազմակերպել հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներ (թաղիքագործություն, ասեղնագործություն, կավագործություն), որոնք կնպաստեն ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանմանը, փոխանցմանն ու տարածմանը։ Ուսումնական գործընթացը կիրականացվի տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ:

Այսպիսով, մասնակիցները ձեռք կբերեն նոր մասնագիտություններ ու աշխատանքային հմտություններ, կունենան սեփական արտադրանքի վաճառքի հնարավորություն՝ համագործակցային կապեր հաստատելով և իրենց հերթին շարունակական աջակցություն ցուցաբերելով մյուս արցախցիներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանդիպման հրավեր՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների համար

19:42 16.05.2024

Հանդիպման հրավեր՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների համար

Հաշվի առնելով, որ ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման կարգը փոփոխվել է, և գործընթացն առաջին անգամ իրականացվելու է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է հանդիպում՝ ընթացակարգի վերաբերյալ քննարկումների նպատակով: Հանդիպումը տեղի կունենա ԿԳՄՍ նախարարությունում մայիսի 20-ին՝ ժամը 14:30-ին: Քննարկմանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են […] ...

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ

17:25 16.05.2024

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, Այսօր նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը՝ ի նշանավորումն Երևանի պետական համալսարանի հիմնադրման: 1919թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց. նշանավորելով օրվա խորհուրդը և բարձրագույն կրթության դերը երկրի զարգացման գործում՝ 2015 թվականից […] ...

Հաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը

15:40 16.05.2024

Հաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը

ՀՀ կառավարությունը հաստատել է բուհերի և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Հետբուհական կրթության քաղաքականության թիրախային խնդիրներից են պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, ինչպես նաև այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցի պահպանումն ու հետագա զարգացման […] ...

Ամփոփվել է մարզերի երեխաների համար կազմակերպված «Եվրոպական ժառանգության օրերի ճամբարը»

18:16 15.05.2024

Ամփոփվել է մարզերի երեխաների համար կազմակերպված «Եվրոպական ժառանգության օրերի ճամբարը»

Ամփոփվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագիծը, որն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում: Ծրագրին մասնակցել են Սպիտակի քաղաքային և Աչաջուրի համայնքային գրադարանների մանուկ և պատանի ընթերցողները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավելի քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության […] ...

83-ամյա թոշակառուն դարձել է համալսարանի պատմության ամենատարեց շրջանավարտը

10:42 15.05.2024

83-ամյա թոշակառուն դարձել է համալսարանի պատմության ամենատարեց շրջանավարտը

ԱՄՆ-ում 83-ամյա կինը դարձել է համալսարանի պատմության ամենատարեց շրջանավարտը, գրում է UPI-ն։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Մարի Ֆաուլերն ավարտել է Հովարդի համալսարանը մագիստրոսի կոչումով։ Թոշակառուն կատակում է, որ չէր կարծում, որ կապրի մինչև ուսման ավարտը, ուստի ուրախ է ստանալ իր դիպլոմը։ «1959 թվականից դպրոց չեմ գնացել։ Ես նույնիսկ չգիտեի, թե արդյոք կարող եմ ըմբռնել տեղեկատվությունը», – […] ...

Շտաբային ուսումնավարժություն Ապարանի համայնքապետարանում

10:36 15.05.2024

Շտաբային ուսումնավարժություն Ապարանի համայնքապետարանում

ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները մասնակցեցին Ապարանի համայնքապետարանում անցկացվող «ՀՀ Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժությանը: Մասնակիցների թվում էին նաև Ապարան համայնքի ղեկավար կազմը, աշխատանքային ենթախումբը, համայնքի տարհանման հանձնաժողովը, ինչպես նաև համայնքի կազմավորումների հրամանատարներն ու վարչական ղեկավարները։ Ուսումնավարժության նպատակն էր. […] ...

BACK_TO_TOP