14:54 15.04.2024
Ապրիլի 14-ին, ժամը 22.45-ին, Արենի գյուղի մի բնակչից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղի տարածքում գտնվող իր առևտրի տաղավարից անծանոթ անձը գնել է երեք բանկա մուրաբա, որոնց համար վճարել է երկու հազար անվանական արժեքով կեղծ կեղծ թղթադրամ:
Ոստիկանության Եղագնաձորի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ շուկայում եղել է նման ևս մեկ դեպք: Մի կին բանավոր հաղորդում տվեց, որ «Մերսեդես» մակնիշի մեքենայի երկու ուղևոր իրենից գնել են մեկ լիտր գինի` 1500 դրամ արժողությամբ, վճարել են 5 հազար դրամանոց թղթադրամ, վերցրել մանրն ու հեռացել: Հինգհազարանոցը կեղծ էր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին հավաստի տեղեկություններ, որ կեղծ թղթադրամներ իրացնելու նպատակով «Մերսեդեսով» շուկա են մտել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ` 26, 25 և 24 տարեկան երեք երիտասարդ, որոնցից երկուսը` եղբայր:
Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզի պարեկների հետ: Կեսգիշերից 15 րոպե անց Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ոսկետափի կամրջի մոտ, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով երտասարդները ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Եղեգնաձորի բաժին: «Մերսեդեսը» տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Այնթապցի երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
22:08 17.05.2024
Մայիսի 20-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի21:56 17.05.2024
Լապորտան որոշել է պաշտոնանկ անել Չավիին21:30 17.05.2024
Գերմանիայի Բուդեսթագից Հայաստան պատվիրակություն կժամանի20:52 17.05.2024
Իմ գլխավոր մոտիվացիան խաղալն է. Ռոնալդու20:33 17.05.2024
Աշխարհի 8-րդ ռակետի անսպասելի պարտությունը. Հռոմի «Մասթերս»20:16 17.05.2024
Կբարեփոխվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունը20:07 17.05.2024
Մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած Վարդատոնը19:55 17.05.2024
Մեսսին MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է19:44 17.05.2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ19:36 17.05.2024
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կայքը19:26 17.05.2024
Տուխելը չի մնա «Բավարիայում»18:58 17.05.2024
Մադամ Տյուսոյի թանգարանում բացվել է Մբապեի մոմե արձանը18:39 17.05.2024
Ինգա Մանուչարյանը՝ Ղազախստանի չեմպիոն18:26 17.05.2024
Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է ՀՊՄՀ վարժարան18:20 17.05.2024
Փրկարարները Փամբակ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին17:42 17.05.2024
Մբապեն 100 միլիոն եվրո բոնուս կստանա «Ռեալից»17:26 17.05.2024
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը16:20 17.05.2024
12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը15:44 17.05.2024
Քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը15:30 17.05.2024
Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել15:23 17.05.2024
«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում13:16 17.05.2024
Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել12:50 17.05.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:35 17.05.2024
Սլովակիայի վարչապետն այժմ կյանքի և մահվան սահմանին է․ Օրբան12:23 17.05.2024
Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ12:03 17.05.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թուրքմենստան19:07 17.05.2024
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ունենալով օպերատիվ տեղեկություններ, մայիսի 17-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Կ․Խ․-ին հրավիրել են աշխատասենյակ։ Վերջինս քրեակատարողական ծառայողների պահանջով ներկայացրել է տաբատում թաքցված փաթեթը, որի մեջ առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,22 գրամ, շագանակագույն զանգված։ Քաղաքացի Կ․Խ․-ն ձերբակալվել է […] ...
18:33 17.05.2024
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքիցԴատախազը 2024 թվականին ապրիլի 26-ին միջնորդագիր է ներկայացրել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կնքած աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ: Մասիս համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից: Դատախազը 2024 թվականի հունվարի 9-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Մասիս համայնքի Ղուկասավան […] ...
17:20 17.05.2024
47-ամյա տղամարդու սպանության, նրա 38-ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև վերջինիս 47-ամյա ընկերոջ սպանության դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 37-ամյա […] ...
16:50 17.05.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ ԼոնգանգեինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 17-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։ Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության […] ...
16:20 17.05.2024
12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումըԱպրիլի 19-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցում գտնվող երկու քոթեջներից գողացել են ինն աթոռ, երկու հեռուստացույց` թվային ալիքների սարքերով, լրագրասեղան և ցանցային (Wi-fi) երկու սարք։ Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց: Իսկ սա […] ...
16:00 17.05.2024
Հանրային տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից ԱԺ պատգամավոր Հ.Ասլանյանին վիրավորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ: […] ...