Առաջին կանադացի փորձագետը միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+10.09 oC

Առաջին կանադացի փորձագետը միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը

18:10 15.04.2024

Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի մասնագետը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ ընդունելու առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն Եվրոպական Միության դիտորդական առաքելությունում: Կանադան հանդիսանում է ԵՄ անդամ չհանդիսացող առաջին պետությունը, որն աջակցում է առաքելությանը»,- նշված է գրառման մեջ։

2023 թվականի հոկտեմբերին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարվեց, որ Կանադան կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Կանադան ԵՄ առաքելությանը միանալու համար 2 փորձագետ կուղարկի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողանը՝ Կոբախիձեի հետ հանդիպմանը

21:42 16.05.2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողանը՝ Կոբախիձեի հետ հանդիպմանը

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է: Այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Վրաստանը, որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։ Կոբախիձեն էլ իր հերթին նշել է․ «Մեծ է Ադրբեջանի […] ...

Ուկրաինան կարող է կորցնել Խարկովը, եթե չստանա Patriot համակարգեր․ Զելենսկի

21:09 16.05.2024

Ուկրաինան կարող է կորցնել Խարկովը, եթե չստանա Patriot համակարգեր․ Զելենսկի

Ուկրաինան կարող է կորցնել Խարկովը, եթե չստանա երկու Patriot ՀՕՊ համակարգեր։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մեզ պետք են երկու Patriot համակարգեր, եթե դրանք ունենանք, Ռուսաստանը չի կարողանա գրավել Խարկովը»,- ասել է նա։ Զելենսկին մայիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը խնդրել է նրան երկու Patriot […] ...

«Հեզբոլլահ»-ը ռեկորդային թվով հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

21:00 16.05.2024

«Հեզբոլլահ»-ը ռեկորդային թվով հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված ուժերը գնդակոծել են Իսրայելի տարածքը ողջ 120 կիլոմետրանոց սահմանով և մի քանի անգամ հարձակվել Գոլանի բարձունքներում գտնվող ռազմական օբյեկտների վրա։ Ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը, ռեկորդային թվով՝ ավելի քան 200 հրթիռներ են արձակվել հյուսիսային Իսրայելի սահմանային շրջանների ուղղությամբ։ Օգտագործվել են նոր տեսակի անօդաչու թռչող սարքեր և խոշոր տրամաչափի հրթիռներ։ Կեսօրին […] ...

Հայտնի է դարձել, թե ում է ԱՄՆ-ը տալու Վենեսուելայում նավթի արդյունահանման լիցենզիաներ․ Reuters

20:51 16.05.2024

Հայտնի է դարձել, թե ում է ԱՄՆ-ը տալու Վենեսուելայում նավթի արդյունահանման լիցենզիաներ․ Reuters

Վենեսուելայում գործունեության լիցենզիաներ տրամադրելիս ԱՄՆ-ը առաջնահերթություն կտա երկրում առկա նավթային ակտիվներ ունեցող ներդրողներին, քան շուկայում նորեկներին: Այս մասին Reuters-ին հայտնել են բանակցություններին ծանոթ երկու աղբյուրներ։ Այս մոտեցումը կոչված է խրախուսելու ամերիկյան պատժամիջոցների պատճառով սառեցված նախագծեր ունեցող ընկերություններին, ինչպիսիք են Eni-ն և Repsol-ը, ընդլայնել գործունեությունը, մարել պարտքերը և ավելացնել նավթի մատակարարումները համաշխարհային շուկա: «Ֆինանսների նախարարությունը խոստացել […] ...

Լիբանանը հայտարարել է սիրիացի փախստականների հայրենիք վերադարձն արագացնելու անհրաժեշտության մասին

20:30 16.05.2024

Լիբանանը հայտարարել է սիրիացի փախստականների հայրենիք վերադարձն արագացնելու անհրաժեշտության մասին

Լիբանանի կառավարությունը պատրաստ է համագործակցել իր արաբ եղբայրների հետ՝ իր տարածքում Սիրիայից տեղահանվածների առկայության պատճառով առաջացած ճգնաժամին լուծում գտնելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին՝ ելույթ ունենալով Մանամայում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 33-րդ գագաթնաժողովում։ «Անհրաժեշտ է արագացնել սիրիացի փախստականներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը՝ մշակելով ֆինանսական մեխանիզմ, որը կխրախուսի նրանց հեռանալ Լիբանանից», -ասել […] ...

Մոլդովայի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե է նշանակել հոկտեմբերի 20-ին

20:22 16.05.2024

Մոլդովայի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե է նշանակել հոկտեմբերի 20-ին

Մոլդովայի խորհրդարանը հոկտեմբերի 20-ին նշանակել է Եվրամիությանը հանրապետության միանալու վերաբերյալ սահմանադրական հանրաքվե։ Նման որոշում են կայացրել իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավորները նիստում, որը հեռարձակել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում: Մայիսի 14-ին հաղորդվել էր, որ Մոլդովան և Եվրամիությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր կկնքեն արդեն հաջորդ շաբաթ։ Քիշնեւը կուժեղացնի Բրյուսելի հետ […] ...

BACK_TO_TOP