Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

18:19 15.04.2024

Մայիսի 14-16-ը Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական կառույց է, որը ստեղծվել է 1991 թվականին՝ նպաստելու շուկայական տնտեսությունների կայացմանը և խթանելու մասնավոր հատվածի զարգացումը:

ՎԶԵԲ-ի բաժնետեր են 72 անդամ երկրները, ինչպես նաև Եվրոպական միությունը և Եվրոպական ներդրումային բանկը: Աջակցելով ավելի քան 40 տնտեսությունների երեք մայրցամաքներում՝ ՎԶԵԲ-ն ակտիվորեն նպաստում է իր անդամ պետությունների տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային ինտեգրմանը և համագործակցությանը:

Հայաստանի Հանրապետությունը ՎԶԵԲ-ին անդամակցում է 1992 թվականի դեկտեմբերի 7-ից: Հայաստանի Հանրապետությունում ՎԶԵԲ-ը մասնակցել է 210 ծրագրերի ֆինանսավորմանը, ընդհանուր ներդրումային պորտֆելը կազմում է 2.080 միլիարդ եվրո, որից 343 մլն եվրոն` ընթացիկ ծրագրերի գծով: ՀՀ մասնավոր հատվածում ներդրումների չափաբաժինը բանկի պորտֆելում կազմում է 81%:

Յուրաքանչյուր տարի ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը համախմբում է ՎԶԵԲ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ֆինանսական աշխարհի ներկայացուցիչների և բիզնես առաջնորդների՝ համընդհանուր ֆինանսատնտեսական խնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու և դրանց լուծումների շուրջ համագործակցելու նպատակով: Միջոցառումը կարևորագույն հարթակ է երկխոսության, կապերի հաստատման և փոխգործակցության ձևավորման համար՝ խթանելու ՎԶԵԲ գործունեության տարածաշրջաններում տնտեսական զարգացումն ու կայունությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

16:24 07.07.2025

Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել […] ...

Խաչանովը 1/4 եզրափակչում կհանդիպի 5-րդ ռակետի հետ․ Ուիմբլդոն

16:17 07.07.2025

Խաչանովը 1/4 եզրափակչում կհանդիպի 5-րդ ռակետի հետ․ Ուիմբլդոն

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում աշխարհի 20-րդ ռակետը 6-4, 6-2, 6-3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կամիլ Մայխշակի (Լեհաստան, 109-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5-րդ ռակետ), ով հաղթել է Ջորդան Թոմփսոնին (Ավստրալիա, 44-րդ ռակետ)։ 29-ամյա […] ...

Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

16:12 07.07.2025

Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր […] ...

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

16:07 07.07.2025

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համար

16:00 07.07.2025

Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի դատախազները նոր գործ են հարուցել ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով թուրքական Minute հրատարակությանը։ Նոր հետաքննության համար հիմք են հանդիսացել քաղաքական գործչի հայտարարությունները հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական […] ...

Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթ

15:50 07.07.2025

Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Շիրակի մարզի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում, պահում, ինչպես նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվել են կանեփի 163 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...

BACK_TO_TOP