Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+14.09 oC

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

08:19 16.04.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

18:17 16.05.2024

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: «Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական […] ...

Սլովակիայի ընտրված նախագահը խոսել է վարչապետ Ֆիցոյի վիճակի մասին

18:12 16.05.2024

Սլովակիայի ընտրված նախագահը խոսել է վարչապետ Ֆիցոյի վիճակի մասին

Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին ասել է, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը դեռևս ծանր է. Պելեգրինին կարճատև այցով եղել է հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բժիշկներն ասացին, որ ես կարող եմ նրան շատ կարճ ժամանակով այցելել: Իհարկե, վիճակը դեռ շատ ծանր է»,- լրագրողներին ասել է Պելեգրինին Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոցի մոտ տեղի […] ...

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ

17:25 16.05.2024

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, Այսօր նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը՝ ի նշանավորումն Երևանի պետական համալսարանի հիմնադրման: 1919թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց. նշանավորելով օրվա խորհուրդը և բարձրագույն կրթության դերը երկրի զարգացման գործում՝ 2015 թվականից […] ...

Կայացել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը

16:19 16.05.2024

Կայացել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը

Կայացել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը` առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի և ծրագրի հիմնական շահառուների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակում և հիմնված է տուժած երեխաների իրավունքները պաշտպանելու ԵԽ փորձի […] ...

Հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ կհայտարավի վարժական հավաքներ

16:12 16.05.2024

Հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ կհայտարավի վարժական հավաքներ

Գործադիրի որոշմամբ հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը, ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 5151 քաղաքացու: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող […] ...

2024թ. 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 433 անձնագիր

16:06 16.05.2024

2024թ. 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 433 անձնագիր

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ […] ...

BACK_TO_TOP