2023-ին ամենաշատ գրոհի ենթարկված ոլորտներն են արդյունաբերությունը, ֆինանսներն ու ՏՏ-ն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+32.09 oC

2023-ին ամենաշատ գրոհի ենթարկված ոլորտներն են արդյունաբերությունը, ֆինանսներն ու ՏՏ-ն

10:50 16.04.2024

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Ռուսաստանում և ԱՊՀ-ում 2023-ին ամենամեծ թվով կիբեռգրոհների են բախվել արդյունաբերության (տարածաշրջանում միջադեպերի ընդհանուր թվի 20%-ը), ֆինանսների (17%) և ՏՏ (8%) ոլորտների կազմակերպությունները։ Այսպիսին են կիբեռսպառնալիքների շուրջօրյա մոնիթորինգի, պրոակտիվ որոնման և վերացման Kaspersky Managed Detection and Response լուծման կողմից օգտատերերի մոտ հայտնաբերված միջադեպերի վիճակագրության վրա հիմնված ամենամյա վերլուծական հաշվետվության տվյալները:
Միջին հաշվով, «Կասպերսկի»-ի կիբեռանվտանգության մոնիթորինգի կենտրոնի (SOC) փորձագետներն օրեկան երկուսից ավելի բարձր կրիտիկական միջադեպ են հայտնաբերել։ Խոսքն այն դեպքերի մասին է, որոնց արձագանքման ընթացակարգերը ավելի քիչ են ենթակա ավտոմատացման և պահանջում են մասնագետների ներգրավում։
Ռուսաստանում և ԱՊՀ-ում կրիտիկական միջադեպերն առավել հաճախ կապված են եղել տարբեր տեսակի կիբեռվարժանքների (բարձր կրիտիկական միջադեպերի ընդհանուր թվի 41%-ը) և մարդու անմիջական մասնակցությամբ թիրախային գրոհների հետ (28%):
Բարձր կրիտիկական մակարդակի միջադեպի հայտնաբերման միջին ժամանակը, ըստ բոլոր ոլորտների, 36 րոպե է կազմել: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը նվազել է 17%-ով։
«2023-ին կրիտիկական միջադեպերի որոշակի անկումը ավելիով փոխհատուցվել է միջին և ցածր կրիտիկական միջադեպերի աճով՝ կապված տարբեր վնասաբեր ծրագրերի հայտնաբերման հետ, որոնց համար շուկայում առկա ավտոմատացման միջոցներն ի վիճակի են արդյունավետ հակազդեցություն ապահովել: SOC թիմի ներսում մենք այս միտումը անվանեցինք «գրոհների կոմոդիզացիա», երբ նախկինում գլխավորապես թիրախային գրոհներում օգտագործվող գործիքներն ավելի ու ավելի հաճախ դառնում են լիովին ավտոմատացված վնասաբեր ԾԱ-ի բաղադրիչներ, որը գործում է առանց գրոհողի ակտիվ մասնակցության: Այնուամենայնիվ, կրիտիկական միջադեպերի քանակի նվազումը չի հանգեցնում դրանց հնարավոր վնասի նվազման: Թիրախային գրոհները սկսել են ավելի մանրակրկիտ պլանավորվել, հետևաբար, ավելի վտանգավոր դառնալ։ Հետևաբար, չնայած XDR-ի կամ EPP-ի նման ավտոմատացված լուծումների արդյունավետ աշխատանքին, MDR-ի շրջանակներում SOC վերլուծաբանների արդյունավետ աշխատանքը չափազանց կարևոր է»,- մեկնաբանում է «Կասպերսկի»-ի Կիբեռանվտանգության մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Սերգեյ Սոլդատովը:

Թիրախային գրոհները կանխելու համար «Կասպերսկի» ընկերության փորձագետները խորհուրդ են տալիս կազմակերպություններին.
• օգտագործել մասնագիտացված կառավարվող լուծում, որը համատեղում է հայտնաբերման և արձագանքման գործառույթները threat hunting-ի գործառույթների հետ և թույլ է տալիս ճանաչել հայտնի և անհայտ սպառնալիքները՝ առանց ընկերության ներքին ռեսուրսների ներգրավման;
• գործառնական անվտանգության ոլորտում ներքին իրավասությունների զարգացման հնարավորության դեպքում օգտագործել լավագույն գործելակերպերը և դիմել ժամանակով ստուգված գործընկերներին՝ SOC-ի կառուցման նախագծերի իրականացման, ինչպես նաև դրա հասունության կանոնավոր գնահատման համար;
• իսկ եթե միջադեպն արդեն տեղի է ունեցել, ապա չափազանց կարևոր է օպերատիվ կերպով կազմակերպել միջադեպին արձագանքումը, իսկ ծառայության որակը կախված կլինի տվյալ ծառայությունը մատուցող թիմի փորձաքննությունից, փորձից և գիտելիքներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

20:32 14.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

20:25 14.07.2025

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

20:09 14.07.2025

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...

SHANTNEWS

20:00 14.07.2025

SHANTNEWS

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

19:54 14.07.2025

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...

BACK_TO_TOP