ԱՄՆ պետդեպի փոխխոսնակն այցելել է Թուրքիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+19.09 oC

ԱՄՆ պետդեպի փոխխոսնակն այցելել է Թուրքիա

11:03 16.04.2024

Թուրքիայի արտգործնախարարությունը X-ի (Twitter) սոցիալական հաշվում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության վարչական և քաղաքական հարցերով փոխքարտուղար Ջոն Բասսին, փոխանցում է «Էրմենիհաբերը» :

Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Բացի դրանից, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների, Գազայում տիրող իրավիճակի, Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև Սև ծովում առկա անվտանգային հարցերին:

Օրակարգից դուրս չեն մնացել նաև էներգետիկ ոլորտին և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերը:

Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարի հրավերով Թուրքիա մեկնած Բասսն իր այցը կավարտի ապրիլի 16-ին: Մինչ այդ նախատեսվում են մի շարք հանդիպումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն

13:58 16.05.2024

Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն

Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն, որտեղ ամփոփված են հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները: Մանուշյանն, ի դեպ, միակն է, ով լինելով ոչ Ֆրանսիայի քաղաքացի՝ ամփոփվել է Պանթեոնում: ...

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ

13:56 16.05.2024

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել։ Այս մասին «Ռուսաստան – Իսլամական աշխարհ. Կազանֆորում» ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Սա ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել»,- ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին հարցին։ ...

Սլովակիայի վարչապետը նոր վիրահատության կենթարկվի

13:44 16.05.2024

Սլովակիայի վարչապետը նոր վիրահատության կենթարկվի

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, ում նկատմամբ մահափորձ է իրականացվել, նոր վիրահատություն է սպասվում։ Այս մասին հայտնում է Pravda լրատվական պորտալը։ Պորտալի տվյալներով՝ չորեքշաբթի օրը հինգ ժամ տեւած վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել է կանգնեցնել Ֆիցոյի որովայնի խոռոչի արյունահոսությունը։ Արյունը նոսրացնող դեղամիջոցները կարող են խնդիրներ առաջացնել: Վարչապետին սպասվում է կոնքազդրային հոդի վիրահատություն։ ...

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին

13:25 16.05.2024

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը պնդում է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (ֆրանսիական անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) իրավիճակին՝ աջակցելով քաղաքական շարժումներին, որոնք պաշտպանում են նրա անկախությունը Ֆրանսիայի Հանրապետությունից։ Այս մասին նախարարը հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, սա երևակայություն չէ, սա իրականություն է», – պատասխանել է նա այն հարցին, […] ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ

13:07 16.05.2024

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ: Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ նախարար Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա): ԵԽ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է ԵԽ 70 կոնվենցիա և միացել ԵԽ 12 մասնակի համաձայնագրի: Կենսաբժշկության […] ...

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ և ակտիվ համագործակցության վերաբերյալ

13:01 16.05.2024

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ և ակտիվ համագործակցության վերաբերյալ

Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ և ակտիվ համագործակցության վերաբերյալ, անդրադարձ կատարվեց երկու երկրների խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև առաջիկայում նախատեսվող համատեղ նիստի անցկացմանը։ ...

BACK_TO_TOP