Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելը կարևոր քայլ է ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականության տեսանկյունից․ ԱԳ նախարարի տեղակալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+14.09 oC

Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելը կարևոր քայլ է ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականության տեսանկյունից․ ԱԳ նախարարի տեղակալ

12:23 16.04.2024

Ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցային հարթակներում ակտիվորեն աջակցում է հիշատակված հանցանքների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղված միջոցառումներին, ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների և մեխանիզմների հետագա մշակման գործընթացներին։

«Բոլորովին վերջերս՝ ապրիլի 3-ին, Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձևը։ Նշված բանաձևը, ինչպես նաև մեր երկրի այլ նախաձեռնությունները, կարևոր դեր են խաղում ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգն ամրապնդելու հարցում, հիշատակված ոլորտում Միացյալ ազգերի կազմակերպության կառույցների և մարմինների համագործակցությունն ինստիտուցիոնալացնելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ժամանակից մարտահրավերները հասցեագրելու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց՝ Հայաստանը տարիներ շարունակ ամենատարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրագործված հանցանքների մասին։

«2018 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարությունը։

Հիշատակված հայտարարության ընդունումը պայմանավորված է եղել եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ոճրագործությունը որպես ցեղասպանություն որակելու, ինչպես նաև նման ծանր հանցագործությունները կանխարգելելու, մեղավորներին պատժելու և ժողովրդին հատուցում տրամադրելու խնդրի աջակցման կարևորությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա հատկանշական է համարում այն, որ Իրաքի Հանրապետությունը 2021 թվականի մարտին ընդունված օրենքով ճանաչել է եզդիների և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը և օգոստոսի 3-ն ամրագրել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

«Սույն նախագծի ընդունումը և օգոստոսի 3-ը 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու նախաձեռնությունը կարևոր քայլ է հիշյալ հարցում Հայաստանի կողմից վարվող սկզբունքային քաղաքականությունը և մոտեցումները ևս մեկ անգամ արտահայտելու, հայ-եզդիական բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև եզդի ժողովրդին աջակցություն հայտնելու տեսանկյունից։

Կարծում ենք, որ ցեղասպանությունների ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված հիշատակի և ոգեկոչման օրերը և միջոցառումները կարևոր են ոչ միայն ժխտողականության դեմ պայքարի, կանխարգելման և կրկնությունից խուսափելու, այլ ամենադժվարին հարցերի շուրջ երկխոսության և համերաշխության մթնոլորտ ձևավորելու հնարավորության տեսանկյունից»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

19:26 16.05.2024

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Արդյունքում՝ 24 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության ՝ ամսական 300 000 դրամ, տրամադրման ժամկետը կերկարաձգվի հունիս ամիսը ներառյալ: Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 459 450 000 դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 8789 անձանց 2023թ. նոյեմբեր […] ...

Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է

18:42 16.05.2024

Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է

Մայիսի 16-ին՝ ժամը 08:37-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Տաշտուն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարների, ոստիկանների և […] ...

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

18:17 16.05.2024

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: «Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական […] ...

Սլովակիայի ընտրված նախագահը խոսել է վարչապետ Ֆիցոյի վիճակի մասին

18:12 16.05.2024

Սլովակիայի ընտրված նախագահը խոսել է վարչապետ Ֆիցոյի վիճակի մասին

Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին ասել է, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը դեռևս ծանր է. Պելեգրինին կարճատև այցով եղել է հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բժիշկներն ասացին, որ ես կարող եմ նրան շատ կարճ ժամանակով այցելել: Իհարկե, վիճակը դեռ շատ ծանր է»,- լրագրողներին ասել է Պելեգրինին Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոցի մոտ տեղի […] ...

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ

17:25 16.05.2024

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, Այսօր նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը՝ ի նշանավորումն Երևանի պետական համալսարանի հիմնադրման: 1919թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց. նշանավորելով օրվա խորհուրդը և բարձրագույն կրթության դերը երկրի զարգացման գործում՝ 2015 թվականից […] ...

Կայացել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը

16:19 16.05.2024

Կայացել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը

Կայացել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը` առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի և ծրագրի հիմնական շահառուների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակում և հիմնված է տուժած երեխաների իրավունքները պաշտպանելու ԵԽ փորձի […] ...

BACK_TO_TOP