Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+9.09 oC

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցում

14:30 16.04.2024

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կպարգևատրեն «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին:

Մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը. այն ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացրել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:

Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում։ Հայաստանը մրցույթին ներկայացել է 11-17 տարիքային խմբում։ Մրցույթում ներկայացվել է 41 աշխատանք. պատանեկան խմբերն ու անհատները մրցել են ազգային ժառանգության մասին իրենց պատկերացումներով՝ ներկայացնելով տեսասահիկներ, կոմիքսներ, անիմացիոն սյուժեներ, նկարչական աշխատանքներ, մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։ Ներկայացված աշխատանքներից 6-ն ընդգրկվել է եզրափակիչ փուլում:

Հայաստանից և արտերկրից 21 հայազգի մշակույթի գործիչներից կազմված հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» թիմը՝ «Գեղարդ» տեսանյութով:

Այցի շրջանակում պատմական հուշարձանի՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցի տարածքում նախատեսված է տեղեկատվական ցուցանակի տեղադրում:

«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։

Ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ այն կոչվում է «Սպիտակ բերդ» («Աղկալա», «Իշխանաց բերդ»):

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկվածությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երաժշտական մեծ աշխարհը «ԴասA» ծրագրով մտնում է դպրոց» ․Դանիել Դանիելյան

17:50 16.05.2024

«Երաժշտական մեծ աշխարհը «ԴասA» ծրագրով մտնում է դպրոց» ․Դանիել Դանիելյան

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սամվել Հովսեփյանի թիվ 116 հիմնական դպրոցում ներկա է եղել դասական երաժշտության «ԴասA» ծրագրին: Դանիել Դանիելյանը ողջունել է աշակերտներին և ուսուցիչներին՝ ընդգծելով, որ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթամշակութային ծրագրերի իրականացմանը. «Կրթված և դաստիարակված մարդը պետք է ամեն ինչից գաղափար ունենա: Մշակույթն ընդհանուր կրթության անբաժան […] ...

Կապահովվի Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ու պատշաճ սպասարկումը

17:45 16.05.2024

Կապահովվի Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ու պատշաճ սպասարկումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ապահովելու և նպատակային օգտագործելու, պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հուշարձանի նկատմամբ առ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գույքային իրավունքի պետական գրանցումը չի կատարել և լիարժեք չի օգտագործում հոգևոր նպատակներով: Որոշումը հնարավորություն կտա հուշարձանը և […] ...

Քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագիծ

16:44 16.05.2024

Քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագիծ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի վեցերորդ նիստը: Քննարկվել են Երևան քաղաքի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից՝ ՀՀ Շիրակի մարզի Հառիճավանքի (հանրապետական նշանակության հուշարձան) տանիքի ջրամեկուսացման, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի Սբ Խաչ եկեղեցու (տեղական նշանակության հուշարձան) […] ...

Աշակերտները կմասնակցեն «Բնության դեսպաններ» ցուցահանդեսին

15:05 16.05.2024

Աշակերտները կմասնակցեն «Բնության դեսպաններ» ցուցահանդեսին

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը և Երևանի բուսաբանական այգին համատեղ կիրականացնեն «Բնության դեսպաններ» խորագրով բնապահպանական ցուցահանդես: «Բնության դեսպաններ» ցուցահանդեսի նպատակն է համախմբել բնապահպանական կրթություն իրականացնող կազմակերպություններին և դպրոցներին՝ ստեղծելով համագործակցության հարթակ ապագա նախաձեռնությունների համար։ էքսպոյին տաղավարներում կողք կողքի իրենց նախագծերն են ցուցադրելու մրցութային կարգով ընտրված 14 դպրոց Երևանից և […] ...

Մահացել է գրականության Նոբելյան մրցանակակիր Էլիս Մանրոն

20:26 14.05.2024

Մահացել է գրականության Նոբելյան մրցանակակիր Էլիս Մանրոն

93 տարեկանում մահացել է կանադացի գրող, 2013 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր Էլիս Մանրոն, հայտնում է Globe and Mail-ը՝ հղում անելով հարազատներին։ «Մահացել է գրող Էլիս Մանրոն՝ 2013 թվականի գրականության Նոբելյան և 2009 թվականի միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիրը»,- գրում է հրատարակությունը։ Գրողն առնվազն տասը տարի տառապում էր տկարամտությամբ։ Մանրոն մահացել է Օնտարիոյի ծերանոցում: Էլիս Մանրոն գրականության […] ...

Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

15:41 14.05.2024

Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային հատվածում կփակցվի hայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

BACK_TO_TOP