Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ տարածաշրջանի երկինքը բաց է իսրայելական օդուժի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+10.09 oC

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ տարածաշրջանի երկինքը բաց է իսրայելական օդուժի համար

22:15 16.04.2024

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի երկինքը բաց է Իսրայելի ռազմաօդային ուժերի համար, ցանկացած թշնամի, որը կռվում է Իսրայելի դեմ, հարձակման է ենթարկվելու։ Այսպիսի հայտարարություն նա արել է երկրի հյուսիսում իսրայելական բանակի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ։

«Իրանցիներին չի հաջողվի զսպման նոր կարգավիճակ հաստատել Իսրայել պետության դեմ: Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գործում են ամենուր, Մերձավոր Արևելքի երկինքը բաց է, և ցանկացած թշնամի, ով կռվում է մեր դեմ, հարձակման կենթարկվի, որտեղ էլ լինի»,- ասել է Գալանտը։

Նախարարի հայտարարությունները տարածել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Իրանցիները ձախողել են իրենց հարձակումը և չեն կարողանա զսպել Իսրայելին: Ցանկացած թշնամի, ով կռվում է մեր դեմ, կպարտվի»,- շարունակել է նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

22:42 16.05.2024

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ:  Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […] ...

Սի Ծինփինը հայտարարել է, որ պատրաստ է սերտ շփումներ պահպանել Պուտինի հետ

22:31 16.05.2024

Սի Ծինփինը հայտարարել է, որ պատրաստ է սերտ շփումներ պահպանել Պուտինի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ պատրաստ է սերտ կապեր պահպանել նրա հետ՝ ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև կայուն հարաբերություններ զարգացնելու համար։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ «Ես պատրաստ եմ շարունակել սերտ շփումները նախագահ Պուտինի հետ, համատեղ որոշել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման ուղղությունը, առաջնորդել Չինաստան-Ռուսաստան […] ...

Կիևը ՆԱՏՕ-ին տեղեկացրել է մարտի դաշտում տիրող լուրջ իրավիճակի մասին

22:09 16.05.2024

Կիևը ՆԱՏՕ-ին տեղեկացրել է մարտի դաշտում տիրող լուրջ իրավիճակի մասին

Ուկրաինական հրամանատարությունը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գլխավոր շտաբների պետերի ուշադրությանն է ներկայացրել մարտադաշտում իրավիճակի լրջությունը, որը պայմանավորված է զենքի մատակարարումների ուշացումներով։ Այս մասին հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի գլխավոր շտաբը «փակ կապի միջոցով տեղեկացրել է մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին»։ «Իրավիճակը շարունակում […] ...

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողանը՝ Կոբախիձեի հետ հանդիպմանը

21:42 16.05.2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողանը՝ Կոբախիձեի հետ հանդիպմանը

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է: Այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Վրաստանը, որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։ Կոբախիձեն էլ իր հերթին նշել է․ «Մեծ է Ադրբեջանի […] ...

Ուկրաինան կարող է կորցնել Խարկովը, եթե չստանա Patriot համակարգեր․ Զելենսկի

21:09 16.05.2024

Ուկրաինան կարող է կորցնել Խարկովը, եթե չստանա Patriot համակարգեր․ Զելենսկի

Ուկրաինան կարող է կորցնել Խարկովը, եթե չստանա երկու Patriot ՀՕՊ համակարգեր։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մեզ պետք են երկու Patriot համակարգեր, եթե դրանք ունենանք, Ռուսաստանը չի կարողանա գրավել Խարկովը»,- ասել է նա։ Զելենսկին մայիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը խնդրել է նրան երկու Patriot […] ...

«Հեզբոլլահ»-ը ռեկորդային թվով հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

21:00 16.05.2024

«Հեզբոլլահ»-ը ռեկորդային թվով հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված ուժերը գնդակոծել են Իսրայելի տարածքը ողջ 120 կիլոմետրանոց սահմանով և մի քանի անգամ հարձակվել Գոլանի բարձունքներում գտնվող ռազմական օբյեկտների վրա։ Ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը, ռեկորդային թվով՝ ավելի քան 200 հրթիռներ են արձակվել հյուսիսային Իսրայելի սահմանային շրջանների ուղղությամբ։ Օգտագործվել են նոր տեսակի անօդաչու թռչող սարքեր և խոշոր տրամաչափի հրթիռներ։ Կեսօրին […] ...

BACK_TO_TOP