Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար

09:40 17.04.2024

Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ կապված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնասող միակողմանի գործողությունների շարունակության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Հանրապետության Նախագահն (խմբ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն) այսօր ընդունել է մեր դեսպանին այս թեմայով։ Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և ցանկություն հայտնել, որպեսզի ադրբեջանական կողմը պարզաբանի  իր մտադրությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այս նաև նշվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունն՝ ընդգծելով 

«Այս կարգավորումը օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիան կտարհանի իր քաղաքացիներին Նոր Կալեդոնիայից

09:22 21.05.2024

Ավստրալիան կտարհանի իր քաղաքացիներին Նոր Կալեդոնիայից

Ավստրալիայի ռազմաօդային ուժերը երկու թռիչք կիրականացնեն՝ քաղաքացիներին տարհանելու Նոր Կալեդոնիայից՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական անդրծովյան տարածքից, որտեղ շարունակվում են մայիսի 13-ին բռնկված անկարգությունները։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը։ «Մենք թույլտվություն ենք ստացել իրականացնել երկու չվերթ՝ Նոր Կալեդոնիայից տարհանելու ավստրալիայի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին այլ երկրներից»,- գրել է Վոնգը X-ի իր էջում։ Նախարարը նաև […] ...

Իսրայելը հայտնել է, որ Գազայի հատվածի հարավում երկու զինվոր է վիրավորվել

09:12 21.05.2024

Իսրայելը հայտնել է, որ Գազայի հատվածի հարավում երկու զինվոր է վիրավորվել

Գազայի հատվածի հարավում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ մարտերի ընթացքում ծանր վիրավորվել են Իսրայելի պաշտպանության բանակի երկու զինծառայողներ։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ հրապարակման՝ Գազայի հատվածի հարավում մարտերի ժամանակ ծանր վիրավորվել են Գիվատիի բրիգադի «Ռոտեմ» գումարտակի և մեկ այլ նյութատեխնիկական գումարտակի զինվորներ։ Վիրավորները տարհանվել են բուժօգնության համար։ Ըստ բանակի մամուլի ծառայության՝ […] ...

Արգենտինայի նախագահը վստահություն է հայտնել, որ Իսպանիայի հետ հարաբերությունները չեն խզվի

08:55 21.05.2024

Արգենտինայի նախագահը վստահություն է հայտնել, որ Իսպանիայի հետ հարաբերությունները չեն խզվի

Արգենտինայի և Իսպանիայի հարաբերությունները կմնան անսասան՝ չնայած երկու երկրների նախագահների միջև առկա տարաձայնություններին։ Այս մասին հայտարարել է Արգենտինայի պետության ղեկավար Խավիեր Միլեյը, մեջբերում է TN հեռուստաալիքը։ «Մեր երկրների միջև կապերը չեն խաթարվի։ Հարաբերությունները կերտում են ոչ միայն պետությունների ղեկավարները, այլև մարդիկ։ Մենք ունենք զգալի թվով ներգաղթյալներ Իսպանիայից, և այդ կապերը չեն կարող քանդվել»,- ասել է […] ...

Վենեսուելայի նախագահը հայտարարել է ԲՐԻԿՍ-ին երկրի մոտալուտ մուտքի մասին

08:48 21.05.2024

Վենեսուելայի նախագահը հայտարարել է ԲՐԻԿՍ-ին երկրի մոտալուտ մուտքի մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ երկիրն արդեն գնում է միջազգային ասոցիացիային՝ BRICS-ին միանալու ճանապարհով։ Այս մասին հայտնում է Venezolana de Television-ը։ Մադուրոն հույս է հայտնել, որ Մոսկվայում կայանալիք միության գագաթնաժողովում Վենեսուելան կմիանա BRICS-ին որպես մշտական ​​և լիիրավ անդամ։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ Վենեսուելայի իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ։ Մադուրոն նշել է, որ […] ...

Կիմ Չեն Ընը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

08:33 21.05.2024

Կիմ Չեն Ընը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռաիսիի մահվան կապակցությամբ՝ նրան անվանելով «մոտ ընկեր», հայտնում է Հյուսիսային Կորեայի Central Telegraph գործակալությունը (KCNA): Ինչպես նշվել է, ԿԺԴՀ ղեկավարը Իրանի նախագահի մահն անվանել է մեծ կորուստ իրանցի եղբայրական ժողովրդի և անկախության և արդարության ձգտող աշխարհի ժողովուրդների համար։ «Կիմ Չեն Ընը, ստանալով դժբախտ պատահարից […] ...

Չինաստանը բողոքել է Հարավային Կորեայի դեմ՝ պատգամավորների Թայվան այցի պատճառով

08:25 21.05.2024

Չինաստանը բողոքել է Հարավային Կորեայի դեմ՝ պատգամավորների Թայվան այցի պատճառով

Պեկինը խիստ բողոք է հայտնել Սեուլին՝ Հարավային Կորեայի օրենսդիրների՝ Թայվան կատարած այցի կապակցությամբ՝ մասնակցելու կղզու նոր գործադիր ղեկավարի երդմնակալության արարողությանը, ասվում է Հարավային Կորեայում Չինաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ։ Պեկինը բազմիցս ասել է, որ Թայվանի անկախությունը անհամատեղելի է Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության հետ, և որ Թայվանը «Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, և Թայվանի գործերը Չինաստանի […] ...

BACK_TO_TOP