Պեսկովը հաստատել է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+13.09 oC

Պեսկովը հաստատել է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը

14:00 17.04.2024

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի սկիզբը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այո, դա իսկապես այդպես է», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների խնդրանքին՝ հաստատել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման սկզբի մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

21:44 17.05.2024

Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Մայիսի 17-ին Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման միջոցով ընձեռնվող հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ […] ...

Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

21:14 17.05.2024

Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Փարիզում մեր պատվիրակության հետ ծաղիկներ խոնարհեցինք Կոմիտաս վարդապետի և ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Հուշարձանը գտնվում է Փարիզի սրտում՝ Սենա գետին հարող ընդարձակ ճեմուղու տարածքում, որը բարեկամական Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում երեք տարի առաջ ստացավ «Հայաստանի էսպլանադ» անվանումը»,-ֆեյսբուքյան իր […] ...

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

21:07 17.05.2024

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: «Եվրամիությունը ողջունում է 1991 թվականի Ալմաթիի համաձայնագրի և, մասնավորապես, մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ նիստի ընթացքում ստորագրված արձանագրության հիման վրա Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է […] ...

Սլովակիայի փոխվարչապետը Ֆիցոյի համար հաջորդ երկու-երեք օրը որոշիչ է համարել  

21:00 17.05.2024

Սլովակիայի փոխվարչապետը Ֆիցոյի համար հաջորդ երկու-երեք օրը որոշիչ է համարել  

Առաջիկա երկու-երեք օրը առանցքային կլինի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ապաքինման համար, ով մահափորձից հետո դեռ հիվանդանոցում է, ասել է երկրի փոխվարչապետ, պաշտպանության նախարարության ղեկավար Ռոբերտ Կալինյակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Առաջիկա երկու-երեք օրը առանցքային կլինի Ռոբերտ Ֆիցոյի ապաքինման համար, ում վիճակը դեռ շատ ծանր է»,-ասել է Կալինյակը սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում։ Նա շնորհակալություն է հայտնել […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

19:44 17.05.2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի՝ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով ԵՄ գործիքակազմի կիրառման ընթացիկ […] ...

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին

19:20 17.05.2024

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին

Մայիսի 17-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սահակյանը իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Նորին Սրբության շարունակական կոչերի ու ուղերձների համար, ինչպես նաև Հայոց […] ...

BACK_TO_TOP