15:24 17.04.2024
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ապրիլի 20-ին կժամանի Ստամբուլ։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին։
Հեռուստաալիքը նշում է, որ Էրդողանը Հանիեին ընդունելու է Ստամբուլի Դոլմաբահչեի նստավայրում, որտեղ բանակցություններ են տեղի ունենալու։
Ավելի վաղ Էրդողանը խորհրդարանում ելույթի ժամանակ ասել էր, որ «Պաղեստինի հարցի առաջնորդը շաբաթվա վերջում կլինի հյուր», սակայն նա չի հստակեցրել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։
10:10 21.06.2025
Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...
09:50 21.06.2025
Հրդեհ վագոն-տնակումՀունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...
09:21 21.06.2025
Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...
09:00 21.06.2025
«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստիցԿատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...
08:30 21.06.2025
Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներՀունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...
23:59 20.06.2025
Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալՀայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...