Իրանը խոստացել է հակառակորդի ագրեսիայի դեպքում պատասխանել ավելի մահաբեր զենքերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Իրանը խոստացել է հակառակորդի ագրեսիայի դեպքում պատասխանել ավելի մահաբեր զենքերով

16:51 17.04.2024

Իրանը հակառակորդի կողմից ցանկացած նոր ագրեսիայի դեպքում կպատասխանի ավելի մահաբեր զենքով։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հրամանատար, գեներալ Աբդուլռահիմ Մուսավին՝ Ազգային բանակի օրվա կապակցությամբ։

«Երկրի շահերի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա կոշտ պատասխանի, եթե թշնամիները թեկուզ մեկ քայլ անեն, մենք կպատասխանենք ավելի մահաբեր զենքով, նրանք կզղջան»,- Մուսավիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Հրամանատարն ընդգծել է, որ զորքերը «լիարժեք պատրաստականության մեջ են՝ կատարելու իրենց առաքելությունը», պաշտպանելու պետությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսլանդիայում գործարկվել է օդից ածխաթթու գազ որսացող ամենամեծ գործարանը 

17:48 17.05.2024

Իսլանդիայում գործարկվել է օդից ածխաթթու գազ որսացող ամենամեծ գործարանը 

Իսլանդիայում սկսել է գործել աշխարհում ամենամեծ գործարանը, որը նախատեսված է օդից ածխաթթու գազը ներծծելու և այն ժայռի վերածելու համար, հայտնել են շվեյցարական Climeworks-ը և իսլանդական Carbfix-ը, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Orca անվանումը ստացած այս գործարանը կարող է ամեն տարի օդից դուրս բերել 4000 տոննա ածխաթթու գազ, որը, ըստ ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության, […] ...

Կուլեբան ասել է, որ Կիևը գաղտնի բանակցություններ չի վարում Մոսկվայի հետ

17:00 17.05.2024

Կուլեբան ասել է, որ Կիևը գաղտնի բանակցություններ չի վարում Մոսկվայի հետ

Ուկրաինան Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ չի վարում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։ «Ուկրաինան և Ռուսաստանը գաղտնի համաձայնության չեն գալիս, մեր միջև գաղտնի բանակցություններ չկան», – ասել է նա «Times of Ukraine» հեռուստաալիքի տեսանյութում: Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Արևմուտքն իրեն չի դրդում բանակցել […] ...

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա

16:38 17.05.2024

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա

Մայիսի 17-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Նշյալ արձանագրումն արտացոլվել է […] ...

Ֆրանսիայի Սենատում անցկացվել է «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն ԼՂ տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով

14:55 17.05.2024

Ֆրանսիայի Սենատում անցկացվել է «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն ԼՂ տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով

Մայիսի 14-ին Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր ու նախագահ Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի նախաձեռնությամբ Սենատում անցկացվեց «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր ծավալել քննարկումներ ֆրանսիական դերակատար կառույցների կողմից Հայաստանում ապաստանած Լեռնային Ղարաբաղի […] ...

Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

14:30 17.05.2024

Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները․ Միրզոյան

Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին և հանդես եկել ելույթով: Ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը: «Հարգելի’ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Այս տարի մենք նշում ենք մեր կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի 75-ամյակը: Իր կազմավորումից 75 տարի անց Եվրոպայի խորհուրդը շարունակում մնալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության […] ...

Մոսկվան և Պեկինը միասին դիմագրավում են արտաքին միջամտությանը․ Չինաստանի ԱԳՆ

13:42 17.05.2024

Մոսկվան և Պեկինը միասին դիմագրավում են արտաքին միջամտությանը․ Չինաստանի ԱԳՆ

Չինաստանը և Ռուսաստանի Դաշնությունը աջակցում են միմյանց ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում և դիմադրում են արտաքին միջամտությանը, ուրբաթ ասել է Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Լյու Բինը։ «Երկու կողմերն աջակցում են միմյանց ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերը պաշտպանելու գործում, ինչպես նաև հակազդում են արտաքին ուժերի միջամտությանը իրենց ներքին գործերին»,- ասել է Լյու […] ...

BACK_TO_TOP