ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

17:12 17.04.2024

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև Ոստիկանության 106-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլի 17-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

Մինչ պարգևների հանձնումը՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար։

Արամ Հովհաննիսյանը ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար «Համագործակցության համար» մեդալներ է հանձնել ոստիկանության բարձրաստիճան մի խումբ սպաների: Իսկ ծառայության մեջ աչքի ընկած 22 պարեկային ծառայողի շնորհվել է «ոստիկանության լեյտենանտ» սպայական կոչում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա

16:38 17.05.2024

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա

Մայիսի 17-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Նշյալ արձանագրումն արտացոլվել է […] ...

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան

16:35 17.05.2024

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու առաջարկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ստացել, իշխող ուժը նման հարց օրակարգում չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ՝ վարչապետ […] ...

«Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովին ընդառաջ տեղի են ունեցել քննարկումներ Սևանի էկոհամակարգի կառավարման հետ կապված ռազմավարական հարցերի շուրջ

16:06 17.05.2024

«Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովին ընդառաջ տեղի են ունեցել քննարկումներ Սևանի էկոհամակարգի կառավարման հետ կապված ռազմավարական հարցերի շուրջ

2024 թվականի հունիսի 28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունենալիք «Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովին ընդառաջ կայացած ռազմավարական թեմաների շուրջ քննարկումները ճանապարհ են հարթում Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավման համար համագործակցային գործողությունների և նորարար լուծումների համար: «Սևանա լճի ապագան» գագաթնաժողովը կարևորագույն միջոցառում է, որի նպատակն է հարթակ ստեղծել Սևանա լճի պահպանությանն ուղղված ռազմավարական խնդիրներն ու լճի […] ...

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

15:30 17.05.2024

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ մայիսի 16-ին Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մեծ արտիստի և հումանիստի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Արարողությունը տեղի է ունեցել Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ տիկին Դելֆին Բյուրքլիի և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ։ Ազնավուրյանների ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել է Նավարեն 22 փողոցում և […] ...

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում

15:23 17.05.2024

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում

Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES» ճարտարապետական կազմակերպություն, հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտին, ով ճարտարապետների խմբի հետ Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին: Հեղինակավոր ճարտարապետը Երևանի քաղաքապետին է ներկայացրել քաղաքաշինական երկու խոշոր ծրագրերի հայեցակարգային առաջարկները: «Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի երկու նախագիծ է […] ...

Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆ

15:07 17.05.2024

Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆ

Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է» վերտառությամբ հրապարակման առնչությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են՝ սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխան: «Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե […] ...

BACK_TO_TOP