Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն փոփոխություններ՝ ամրագրելու կրթօջախների կառավարման տարանջատման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+15.09 oC

Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն փոփոխություններ՝ ամրագրելու կրթօջախների կառավարման տարանջատման գործընթացը

14:02 18.04.2024

Օրենսդրական փոփոխությամբ դպրոցներում վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից և վերանայվել է տնօրենների նշանակման կարգը: Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն լրացուցիչ փոփոխություններ՝ ամրագրելու հանրակրթության ոլորտի կառավարման տարանջատման այս գործընթացը, որպեսզի, նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, ոլորտին ուղղված ամբողջ բարեփոխումը հասցվի իր տրամաբանական ավարտին:

Նախագիծը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի մի շարք դպրոցներ ունեն արդիականացված մարզադահլիճներ. ԿԳՄՍՆ

18:06 21.05.2024

Երևանի մի շարք դպրոցներ ունեն արդիականացված մարզադահլիճներ. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ ծանոթանալու դրանց մարզադահլիճների ընդհանուր վիճակին և առկա խնդիրներին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 118 և թիվ 184 ավագ, թիվ 145 և թիվ 136 հիմնական դպրոցներ՝ պետական բյուջեի ծրագրերով դպրոցների կառուցված և վերակառուցված մարզադահլիճներում կատարված աշխատանքների […] ...

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

16:51 21.05.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման նոր կարգի քննարկման նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Նախարարի տեղակալը ողջունել […] ...

Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում

13:25 21.05.2024

Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում

«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջարկվում է հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցները եւ նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատել ոչ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ […] ...

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

17:26 20.05.2024

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կայանալիք համաժողովի ընթացքում հանդես կգա զեկույցով: Կրթության համաշխարհային համաժողովն ամեն տարի համախմբում է կրթության նախարարներին, նրանց տեղակալներին, խորհրդատուներին […] ...

5 օր՝ 260 մասնակից. ամփոփվել է «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթը

13:33 20.05.2024

5 օր՝ 260 մասնակից. ամփոփվել է «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթը

Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի 125-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երվանդ Քոչարի թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին […] ...

Ուսման հրավեր՝ Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով

11:14 20.05.2024

Ուսման հրավեր՝ Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով

Սլովակիայի կրթության, հետազոտությունների, զարգացման և երիտասարդության նախարարությունը հայտարարել է կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված 100 տաղանդավոր օտարերկրյա ուսանողների համար, որոնք ցանկություն ունեն սովորելու այդ երկրի բուհերում՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով: Ընտրված դիմորդը կստանա 4000 եվրո կրթաթոշակի իրավունք մեկ ուսումնական տարվա համար, ընդհանուր առմամբ՝ 12.000 եվրո՝ բարձրագույն կրթության առաջին երեք տարիների համար: Կրթաթոշակի համար դիմումները կարող են […] ...

BACK_TO_TOP