Զգում եմ, որ կարող եմ հաղթել Մախաչևին. Արման Ծառուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+8.09 oC

Զգում եմ, որ կարող եմ հաղթել Մախաչևին. Արման Ծառուկյան

09:21 19.04.2024

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտի մասին։

«Զգում եմ, որ կարող եմ հաղթել Մախաչևին։ Բոլորն անպարտալի են համարում նրան, սակայն ես չգիտեմ, թե ինչու։ Օրինակ՝ Վոլկանովսկիի հետ մենամարտում Մախաչևը լավ տեսք չուներ»,- ասել է հայ մարտիկը։

2023-ի փետրվարին կայացած UFC 284 մրցաշարում Իսլամ Մախաչևն Ավստրալիան ներկայացնող Ալեքսանդր Վոլկանովսկուն հաղթել էր մրցավարների որոշմամբ (48-47, 48-47, 49-46)։

2019-ին Ծառուկյանն UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի հետ մենամարտով և լարված պայքարում պարտվել միավորներով։ UFC-ում Արմանն ունի 9 հաղթանակ ու 2 պարտություն։ Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 25 մենամարտի, տարել 22 հաղթանակ և կրել 3 պարտություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լևանդովսկին չի ստանա 2020 թ. «Ոսկե գնդակը»

23:59 16.05.2024

Լևանդովսկին չի ստանա 2020 թ. «Ոսկե գնդակը»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին չի հանձնվի 2020 թ. «Ոսկե գնդակը»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե France Football-ը դիտարկում է լեհ ֆուտբոլիստին 2020 թվականի «Ոսկե գնդակը» հանձնելու տարբերակը։ Սակայն ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականի գլխավոր խմբագիր Նիկոլյա Մանիսյեն տարածված տեղեկությունը որակել է որպես «հորինված»։ Նա հաստատել է, որ նման հարց չի քննարկվել։ […] ...

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թոփ 10-ում

23:37 16.05.2024

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թոփ 10-ում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ տասնյակում։ Թոփ 10-ը որոշվել է երկրպագուների քվեարկության արդյունքում։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն հավակնորդների նախնական ցուցակում էր, որտեղ կար 32 ֆուտբոլիստ, սակայն թոփ 10-ում չի ընդգրկվել։ Մայիսի մինչև 24-ը լավագույն ֆուտբոլիստին կընտրեն փորձագետները։ Մրցանակաբաշխության արարողությունը […] ...

Ավանեսյանի «Բալթիկան» դուրս է եկել գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ

22:53 16.05.2024

Ավանեսյանի «Բալթիկան» դուրս է եկել գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ

Կալինինգրադի «Բալթիկան» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ։ Ռեգիոնների ուղու եզրափակչում «Բալթիկան» 1-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին»։ Կալինինգրադի թիմի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նորեկ Տիգրան Ավանեսյանը, որը փոխարինման է դուրս եկել 59-րդ րոպեին։ Սերգեյ Իգնաշևիչի թիմը սուպերեզրափակիչում հունիսի 2-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում մրցելու է «Զենիթի» հետ։ ...

Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը

22:20 16.05.2024

Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը

Ռաֆայել Ղարիբյանը հեռացել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարի պաշտոնից։ Պրոֆեսիոնալ լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ղարիբյանը պաշտոնը լքել է այլ աշխատանքի անցնելու պատճառով։ Ռաֆայել Ղարիբյանը Ղազախստանի Պրոֆեսինոլալ ֆուտբոլային լիգայի նախագանի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ. մայիսից։ ...

Լեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել

21:50 16.05.2024

Լեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել

Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի թանկարժեք ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել, հայտնում է DW-ն: Ընդհանուր առմամբ, վաճառքի է հանվել 8 ժամացույց, որոնց արժեքը գնահատվել է 3.75 միլիոն եվրո, սակայն վաճառքի գումարը մի փոքր զիջել է նախապես սպասվող գումարին՝ 3.44 միլիոն եվրո: Հավաքածուի գլուխգործոցը եղել է F.P. Journe Vagabondage I ժամացույցը, որը «Ֆերարիի» այն ժամանակվա […] ...

Սևիկյանը չի կարողացել դառնալ Հունգարիայի գավաթակիր

21:19 16.05.2024

Սևիկյանը չի կարողացել դառնալ Հունգարիայի գավաթակիր

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում չի կարողացել դառնալ Հունգարիայի գավաթակիր։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը գավաթի խաղարկության եզրափակչում 0-2 հաշվով պարտվել է «Պակսին»։ Սևիկյանը նույնպես մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 100-րդ րոպեին, իսկ 112-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով։ «Պակսը» պատմության մեջ առաջին անգամ է դարձել Հունգարիայի գավաթակիր։ ...

BACK_TO_TOP