Գայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+11.09 oC

Գայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել

09:03 19.04.2024

Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1952 թ․) բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորներ Ն. Ֆ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Զ.-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են սյունը և ծառը

08:54 17.05.2024

Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են սյունը և ծառը

Մայիսի 16-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիտոգրադյան փողոցում էլեկտրական սյունն ընկել է «Nissan», իսկ ծառը՝ «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են սյունը և ծառը: ...

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ

08:47 17.05.2024

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ

Մայիսի 16-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ թիվ […] ...

Հրդեհ Արշակունյաց պողոտայում

08:34 17.05.2024

Հրդեհ Արշակունյաց պողոտայում

Մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասը մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման […] ...

Խոշոր ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում

08:28 17.05.2024

Խոշոր ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում

Մայիսի 17-ին, ժամը 04:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1999 թ.) բախվել է էլեկտրական սյանը, առկա է […] ...

Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են ծառի ճյուղը

08:10 17.05.2024

Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են ծառի ճյուղը

Մայիսի 16-ին, ժամը 15:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցում ծառի ճյուղն ընկել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրայից (վարորդ՝ Գ. Հ.): ...

ՃՏՊ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ

08:02 17.05.2024

ՃՏՊ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 16-ին, ժամը 20։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Մ, ծնված 1996 թ․) դուրս է եկել […] ...

BACK_TO_TOP