12:46 22.04.2024
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
14:53 02.06.2025
«Այուշ» կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հնարավորությունՀնդկաստանի մշակութային կապերի խորհուրդը (ICCR) հայտարարում է «Այուշ» կրթաթոշակային ծրագրի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկի մասին: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու հնդկական ավանդական բժշկության տարբեր ճյուղեր (այուրվեդա, յոգա, նանի, սիդդհա, հոմեոպաթիա): Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2025թ. հունիսի 8-ն է: Դեպի Հնդկաստան և հակառակ ուղղությամբ ավիատոմսը, ինչպես նաև կրթաթոշակը և կեցության ապահովման ծախսերը նախատեսված են ծրագրով։ Դիմելու […] ...
14:46 02.06.2025
Մեծ Բրիտանիան անցնում է «պատերազմի պատրաստվածության» ռեժիմի․ ՍթարմերՄեծ Բրիտանիան անցնում է «պատերազմի պատրաստվածության» ռեժիմի՝ իր նոր պաշտպանական ռազմավարության շրջանակներում, հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը։ «Մենք անցնում ենք պատերազմի պատրաստության վիճակի, որը կլինի մեր զինված ուժերի հիմնական նպատակը։ Երբ մեզ անմիջականորեն սպառնում են առաջադեմ ռազմական կարողություններ ունեցող պետությունները, նրանց զսպելու ամենաարդյունավետ միջոցը պատրաստված լինելն է և ցույց տալը, որ մենք պատրաստ ենք ուժի […] ...
14:40 02.06.2025
Մախաչևի դեմ մենամարտելն առայժմ փակ թեմա է․ Արման ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը կարծում է, որ այս պահի դրությամբ Իսլամ Մախաչևի դեմ մենամարտելը փակ թեմա է, քանի որ դաղստանցին պատրաստվում է մենամարտել կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար, հաղորդում է Sport24-ը: «Սա առայժմ փակ թեմա է. Իսլամը տեղափոխվեց մեկ այլ քաշային կարգ, իսկ ես մնացի 70 կգ-ում։ Նախ` պետք է նվաճեմ […] ...
14:34 02.06.2025
Ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում եմ ներկայացրել․ Արամ ՀովհաննիսյանՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Այս մասին նշված է նրա ուղերձում։ «Հարգելի՛ գործընկերներ, սիրելի ծառայողներ, Ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում եմ ներկայացրել։ Ոստիկանությունում ծառայությանս երեք տասնյակից ավելի տարիների ընթացքում ձեզանից շատերի հետ երկար ճանապարհ եմ անցել՝ պայքարելով հանցավորության դեմ, ապահովելով երկրի ներքին կայունությունը, պաշտպանելով հասարակական կարգը, մեր քաղաքացիների […] ...
14:27 02.06.2025
Գորիսը կրկին կդառնա խաչմերուկ, ֆրանսիական կողմի ներկայությունն այստեղ նշանակալի է. Օլիվիե ԴըկոտինյիԳորիսը քաղաք է, որը գտնվում է Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում, ունի ռազմավարական նշանակություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ընթացքում: «Այս կարևոր պահին ձեր բոլորի ներկայությունն այստեղ՝ Գորիսում, ապացույցն է այն իրողության, որ Գորիսն ունի ռազմավարական նշանակություն։ Այն մի քաղաք է, որը […] ...
14:12 02.06.2025
Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները, համագործակցելով Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի գործընկերների հետ, մայիսի 29-ին՝ ժամը 20.35-ին, օդանավակայանում հայտնաբերել են Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդու: Ապրիլի 17-ից նա հետախուզվում էր բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ...